
Ադրբեջանը մարտի 5-6-ը նավթով բեռնված նավ է ուղարկելու Բելառուսի համար

Ադրբեջանի պետական նավթընկերությունը (SOCAR) մարտի 5 – 6-ը Բելառուսի համար նավթով բեռնված նավ կուղարկի Թուրքիայի Ջեյհան նավահանգստից: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության միջոցառումների կազմակերպման եւ հասարակայնության հետ կապերի դեպատամենտի պետի տեղակալ Իբրահիմ Ահմեդովը։
«Պլանավորվում է մարտի 5 – 6-ը Ջեյհանից նավթով լցանավ ուղարկել Բելառուսի համար: Ուղարկվող նավթի ծավալը կկազմի շուրջ 85 հազար տոննա»,- ասել է SOCAR-ի ներկայացուցիչը:
Անցյալ շաբաթ «Բելնեֆտեխիմը» հայտնել է SOCAR-ի հետ 160 հազար տոննա ընդհանուր ծավալով երկու լցանավ նավթի մատակարարման գործարք կնքելու մասին: Կոնցեռնում ճշտել են, որ հումքն Օդեսա – Բրոդի նավթամուղով կսկսեն մատակարարել մարտին:
Բելառուսն ակտիվորեն նավթ է ձեռք բերում տարբեր երկրներից՝ հումքի հիմնական մատակարարի՝ Ռուսաստանի հետ լարված բանակցությունների ֆոնին: Մինսկին ռուսական նավթի մատակարարման պարտավորագրերն ավարտվել են 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, մինչ օրս կողմերը համաձայնության չեն եկել նոր համաձայնագրի պարամետրերի շուրջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: