Բաժիններ՝

Գերմանացի նախարարը հրաժարվել է սեղմել Մերկելի ձեռքը կորոնավիրուսի պատճառով

Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը մարտի 2-ին հրաժարվել է սեղմել երկրի կանցլեր Անգելա Մերկելի ձեռքը կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով: Այդ մասին հայտնել է Bild տաբլոիդը։

Բեռլինում միգրանտների միավորումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Մերկելը մոտեցել է Զեեհոֆերին եւ, ի նշան ողջույնի, մեկնել է ձեռքը, բայց նախարարը չի պատասխանել նրան: Մերկելը հումորով է ընդունել իրադրությունը, նա բարձրացրել է ձեռքերը եւ Զեեհոֆերին ցույց տվել դրանց ափերը: Արդյունքում՝ երկուսն էլ ծիծաղել են: Գերմանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Զեեհոֆերը վերջերս հայտարարել էր կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով ձեռքսեղմումներից հրաժարվելու որոշման մասին:

Գերմանիայում լաբորատոր եղանակով հաստատվել է կորոնավիրուսի հարուցած հիվանդության 150 դեպք: Վարակումները գրանցվել են 16 դաշնային երկրամասերից տասում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս