Բաժիններ՝

«Ամբողջ երկիրը պատերազմ է սկսկել վարակիչ հիվանդության դեմ». Մուն Չժե Ին

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը մտել է «ճգնաժամային փուլ» եւ հայտարարել է վարակի դեմ «պատերազմ» սկսելու եւ երկրի բոլոր պետական հիմնարկությունների համար 24-ժամյա արտակարգ դրություն սահմանելու մասին։

Ինչպես հաղորդվել է, մարտի 3-ին Հարավային Կորեայում Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 600 դեպքով, հիվանդների ընդհանուր թիվը գերազանցել է 4,8 հազարը: Նոր հայտնաբերված դեպքերից 519-ը գրանցվել է Տեգու քաղաքում, 61-ը՝ Հյուսիսային Քենսանի նահանգում:

«Տեգուում եւ Հյուսիսային Քենսանի նահանգում ճգնաժամը հասել է իր առավելակետին, եւ ամբողջ երկիրը պատերազմ է սկսկել վարակիչ հիվանդության դեմ»,- ասել է Մուն Չժե Ինը մարտի 3-ին կայացած կառավարության նիստում:

Նա բոլոր կառավարական կազմակերպություններին ցուցում է տվել անցնելու «շտապ հակազդման շուրջօրյա համակարգի»՝ վկայակոչելով կարանտինային եւ տնտեսական միջոցառումների անցկացմանը պատրաստության ուժեղացման անհրաժեշտությունը:

«Տնտեսական իրադրությունը ծանր է»,- նշել է նախագահը, եւ հավելել, որ ճգնաժամի դեմ պայքարի համար կառավարությունը հատկացնում է 30 տրիլիոն վոն (25 միլիարդ դոլար), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս