Բաժիններ՝

Եվրահանձնաժողովը կորոնավիրուսի հետ կապված իրադրության վատթարացում է կանխատեսում Եվրոպայում

Եվրամիության իշխանությունները նոր տիպի կորոնավիրուսով հիվանդանալու ռիսկի գնահատականը հանրակցության անդամ երկրներում միջինից բարձրացրել են մինչեւ բարձր մակարդակ: Այդ մասին մարտի 2-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Մեր գործակալությունն այսօր ազդադարել է, որ ռիսկը միջինից բարձրացվել է մինչեւ բարձր մակարդակ»,-ասել է նա: ԵՀ-ի ղեկավարի խոսքով՝ Եվրամիությունը բոլոր մակարդակներով ակտիվորեն ձեռնարկում է բոլոր միջոցները վիրուսի տարածումը կասեցնելու համար: Եվրոպայում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը կվատթարանա, Եվրահանձնաժողովը պատրաստում է համակարգված պատասխան: Եվրահանձնաժողովն ավելի քան 230 մլն եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի ջանքերին եւ փնտրում է լրացուցիչ միջոցներ ներգրավելու հնարավորություններ: Եվրահանձնաժողովը կորոնավիրուսով վարակման 2,1 հազար դեպք է գրանցել ԵՄ-ի 18 երկրում, 54 մարդ մահացել է: ԵՄ-ն մարտի 6-ին առողջապահության նախարարների արտակարգ հանդիպում կանցկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները քննարկելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս