ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպումների է անցկացրել հայ և ադրբեջանական սփյուռքների ներկայացուցիչների` Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և «Киевская площадь» ԲԲԸ տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Գոդ Նիսանովի հետ։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը 2021 թվականի հունվարից կգործարկի Հոնկոնգից ներգաղթյալներին ընդունելու ծրագիրը, որոնք որոշակի ժամանակաշրջան թագավորությունում ապրելուց ու աշխատելուց հետո կկարողանան ստանալ այս երկրի լիարժեք քաղաքացիություն:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ 100 միլիոն ֆունտ ստեռլինգ կներդնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը հզորացնելու գործում:
ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) ղեկավար Ջեյմս Բրայդենսթայնը ողջունել է «Տյանվեն-1» առաջին չինական զոնդով չինական CZ-5 («Չանչժեն-5») տանող հրթիռի հաջող մեկնարկը՝ Մարսի ուսումնասիրման համար:
Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի նախագահը մեծ հույսեր է կապում Թուրքիայի և ընդհանուր առմամբ միջազգային հանրության աջակցության հետ, իսկ Էրդողանի համար ալիևյան խնդիրներն ամենևին էլ արտաքին քաղաքական օրակարգի առաջին տեղերում չեն։ Սա, նրա որակմամբ, որոշիչ հանգամանք է դառնում ԼՂ հակամարտության գոտու հնարավոր զարգացումների կոնտեքստում։
ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Թուրքիայի իրականացրած գազի որոնման աշխատանքները, որոնք լարվածություն են առաջացնում Հունաստանի և Թուրքիայի փոխհարաբերություններում։
«Հեղափոխությունից հետո տարվող քաղաքականության մեջ բավականին հարցականներ կային, որովհետև եթե այսօր Փաշինյանը նշում է, որ Թուրքիայի քաղաքականությունը նորություն չէ, ապա զարմանալի է, որ այդ նույն ուժի պատգամավորներից ոմանք կարող են ասել, թե կան լավ թուրքեր, առաջարկեն երկխոսության տարատեսակ ֆորմատներ, և այլն։ Ընդհանրապես Թուրքիայի հանդեպ վերջին երկու տարում շատ քիչ ենք հանդիպել Հայաստանի կողմից կոշտ շեշտադրումների, հակադարձումների»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 15 միլիոն 415 հազարը:
ԲՌՀՉՀ-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) արտաքին գործերի նախարարները պլանավորում են սեպտեմբերի սկզբին հանդիպել Մոսկվայում:
Առնվազն վեց ապստամբ է զոհվել, եւս ինը՝ տուժել Աֆղանստանի Ղազնիի արեւելյան նահանգում իրականացված հարձակման հետեւանքով:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել այն տերությունների դեմ, որոնք ներքաշված են Լիբիայի հակամարտության մեջ, քանի որ նման միջոցառումները, իր կարծիքով, կօգնեն հասնելու իրադրության կարգավորման:
Իսպանացի սենատոր Վիսենց Վիդալը Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ հարցեր է ուղղել Սենատին:
Բելառուսը կորոնավիրուսային համավարակի պայմաններում կարողացավ հաղթահարել աշխատանքի շուկայում բացասական երեւույթները եւ թույլ չտալ գործազրկության աճ:
Առաջիկա նախագահական ընտրություններում դեմոկրատներից առավել հվանական թեկնածու Ջոզեֆ Բայդենն ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփին համարել է առաջին ռասիստը, ում հաջողվել է գլխավորել Միացյալ Նահանգները:
Բրազիլիայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մվեկ օրում ավելացել է ռեկորդային 67,860-ով, ողջ ժամանակաշրջանում երկրոմւմ գրանցվել է COVID-19-ի 2,2 միլիոն դեպք:
Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է տասներկուսով եւ հասել 1085-ի: Այդ մասին հաղորդել է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում:
22160 նախագծի «Պավել Դերժավին» երրորդ պարեկային նավը Սեւ ծովում ձեռնամուխ է եղել «Պավել Դերժավին» պարեկային նավի ընթացային փորձարկումներին:
«Վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորեց Տավուշի մարզի մի շարք գյուղերին, սահմանամերձ բնակավայրերին, քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին։ Ադրբեջանին զենք մատակարարող երկրները պետք է հստակ գիտակցեն, որ այդ զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ հանցագործություն է։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ Զինված ուժերի և խաղաղ բնակչության դեմ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ օտարերկրյա գերճշգրիտ մահաբեր զինատեսակներ արտադրող միջազգային կորպորացիաները՝ իրենց մասնագետներով հանդերձ»,- Կառավարության այսօրվա հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) փոխնախագահ Կարո Փայլանը այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ուղղված հարցադիմում է ներկայացրել խորհրդարան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամները հանդես են եկել հայտարարությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման առնչությամբ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 15 միլիոն 133 հազարը:
ԱՄՆ-ն ավելի ակտիվ կդառնա Արկտիկայում:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի զինվորականներին արգելել են WhatsApp մեսենջերում խմբեր բացել հավելվածի խոցելիության շուրջ երկյուղների պատճառով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պատրաստ է ավելի շատ լիազորություններ տրամադրել հատուկ ծառայություններին օտարերկրյա միջամտության դեմ պայքարի համար:
«4 օրվա մեջ 2 անգամ Ադրբեջանի ՊՆ փոխնախարարը և Նախիջևանում իրենց զորքերի հրամանատարը գնացել են Թուրքիա, հանդիպումներ են ունեցել: Սա ինչ-որ ծրագրի մասին է խոսում: Չի նշանակում՝ անպայման վաղը պետք է անեն այն, ինչ պետք է անեն, բայց ինչ-որ բան դավադրում են: Առնվազն չպետք է հիմա շատ հանգիստ զգանք, թշնամին ինքն է նաև հուշում, որ բոլոր ճակատներից վտանգ կա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Ֆրուստրացիա հասկացություն կա հոգեբանության մեջ, երբ մի բան ուզում ես անել, չի ստացվում, ու դու ավելի ես սկսում բորբոքվել, այ հիմա Ադրբեջանի ղեկավարության մոտ այդ հոգեվիճակն է, ինչը ցավալի է: Դա նշանակում է, որ մենք պետք է շատ զգոն լինենք և ցանկացած ոչ տրամաբանական քայլերի պատրաստ լինենք, որպեսզի արձագանքենք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց պատգամավորը:
«Ցանկացած, նույնիսկ արևմտամետ կողմնորոշում ունեցող ՀՀ իշխանություն իրեն հաշիվ է տալիս, որ երկրում հասարակությունը Ռուսաստանի նկատմամբ բարեկամաբար է տրամադրված, նույն կերպ տրամադրված է Ադրբեջանի հասարակությունը, ուստի ՌԴ ռազմական բազայից հրաժարվելը կարող է հանգեցնել շատ տհաճ հետևանքների»,- այս մասին Украина.ру-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ռոստիսլավ Իշչենկոն։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բխում է տարածաշրջանի և բանակցային գործընթացի մասնակից բոլոր երկրների շահերից:
Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուի կորոնավիրուսի երրորդ թեստը դրական արդյունք է արձանագրել:
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը կարծիք հայտնեց, որ վերջին իրադարձություններից հետո Ալիևը հայտնվել է խորը դեպրեսիայի կամ ընկճախտի մեջ, քանի որ նրա բոլոր հայտարարությունները հակասում են իրար։