Բաժիններ՝

ԱՄՆ-ն խիստ նախազգուշացրել է Թուրքիային

ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Թուրքիայի իրականացրած գազի որոնման աշխատանքները, որոնք լարվածություն են առաջացնում Հունաստանի և Թուրքիայի փոխհարաբերություններում։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Ինչպես հայտնի է՝ թուրքական կողմը հայտարարել էր Հունաստանին պատկանող Հռոդոս և Մեիս կղզիների միջև ընկած ծովային տարածքում գազի որոնման նպատակով սեյսմիկ ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ։

Ըստ այդ հայտարարության թուրքական «Օրուչ Ռեիս» նավը պետք է մուտք գործի այդ տարածք։

Հունաստանի, Եվրոպական միության երկրների հետ միասին այս զարգացումների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև ԱՄՆ Պետքարտուղարությունը։

Պետքարտուղարությունը մասնավորապես կոչ է արել Թուրքիային ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք ավելորդ լարվածություն են առաջացնում հույն-թուրքական հարաբերություններում։

ԱՄՆ-ն հորդորել է անմիջապես չեղարկել Հունաստանի ջրային տարածքում իրականացվող ծրագրերն ու դադարեցնել գազի որոնման աշխատանքները։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հայտարարությունից հետո Հունաստանն իր նավատորմը բերել է մարտական պատրաստվածության և հունական նավերը տեղակայվել են Էգեյան ծովում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031