Բաժիններ՝

ԲՌՀՉՀ-ի երկրների ԱԳ նախարարները պլանավորում են Մոսկվայում հանդիպել սեպտեմբերի սկզբին

ԲՌՀՉՀ-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) արտաքին գործերի նախարարները պլանավորում են սեպտեմբերի սկզբին հանդիպել Մոսկվայում: Այդ մասին հայտնել է ՌԴ-ում Հնդկաստանի դեսպան Վենկատեշ Վարման՝ հանդես գալով առցանց-վեբինարի ժամանակ, որը կազմակերպել էր ԲՌՀՉՀ-ի հետազոտության ազգային կոմիտեն:

«ԲՌՀՉՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի սկզբին կհանդիպեն Մոսկվայում, ինչը նախարարներին հնարավորություն կտա վերլուծել այն բոլոր իրադարձությունները, թե մենք ինչպես կարող ենք ուժեղացնել ԲՌՀՉՀ-ի սկզբունքները եւ ԲՌՀՉՀ-ն հարմարեցնել նոր մարտահրավերներին, որոնց վկաներն ենք մենք դարձել այս տարի»,-ասել է դեսպանը:

Վարման ընդգծել է նաեւ, որ «Հնդկաստանն անհամբերությամբ է սպասում Ռուսաստանի հետ համագործակցությանը՝ որպես 2020 թվականին ԲՌՀՉՀ-ի նախագահի», ինչպես նաեւ ԲՌՀՉՀ-ի հաջող գագաթնաժողովի անցկացմանը, «որը տեղի է ունենալու այս տարի ավելի ուշ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս