Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտնել է, որ հուլիսի 30-ին երկրում ազգային սգո օր կհայտարարվի՝ ի հիշատակ կորոնավիրուսից մահացածների:
Ուկրաինայում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 9 մարդ:
Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հարցազրույցներից մեկում նշել է, որ չի կարող բացառել՝ կորոնավիրուսի դեպքերի աճի պայմաններում երկրորդ անգամ երկրի սահմանների փակումը:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները մեկնաբանելով ասացի, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլեւ Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի բախումների վերաբերյալ։
«Տղերք, հազիվ փխրուն համերաշխություն է ստեղծվել, բոլորս եռագույնի տակ հավաքվել ենք, այնպես արեք, որ տեղ ունենաք այդ եռագույն դրոշի տակ: Այլապես հարց է ծագում՝ մեր 5 զինվորականների կյանքերն Ալիևի խղճի վրա են, իսկ ո՞ւմ խղճի վրա են կորոնավիրուսի փնթի կազմակերպված պայքարի արդյունքում 900-ից ավելի զոհերը»:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հակամարտության ֆոնին սկսեցին ակտիվանալ երրորդ երկրների տարածքում ազգամիջյան բախումները: Ամենատարբեր կողմերից պարբերաբար հնչող հանդարտության կոչերն իրավիճակը չեն կարողանում կայունացնել: Ինչպիսի՞ զարգացումներ պետք է ակնկալել այս ճակատում, և որո՞նք պետք է լինեն երկու կողմերի քայլերը՝ իրավիճակը զսպելու համար, 168.am-ը հարցադրումները հղել է քաղաքագետ Վիգեն Հակոբյանին և ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանին:
Չիկագոյի (Իլինոյսի նահանգ) իշխանությունները որոշում են ընդունել քանդել հայտնի ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսի (1451 – 1506)՝ Գրանդ-պարկում գտնվող արձանը:
Առնվազն ես վստահաբար կարող եմ ասել, որ նա միջազգային պրոտեկտորատի տակ է: Իհարկե, 100 տոկոսանոց երաշխիք ոչ ոք չի կարող տալ, բայց այսօր երաշխիք ավելի շատ կա, քան երեք օր առաջ: Ընդ որում, ՄԻԵԴ որոշումն իմպերատիվ է, և այդ ակտի մեջ դատարանը, որպես կանոն, կողմերին զգուշացնում է, որ սա պարտադիր կատարման ենթակա է: Այսինքն՝ դուք պարտավոր եք ոչ միայն համագործակցել, այլև բարեխիղճ կերպով ողջ ինֆորմացիան տրամադրել:
Ստամբուլի իշխանությունները հուլիսի 24-ին սահմանափակել են մարդկանց մուտքը դեպի Այա-Սոֆյայի տաճար մարդկանց զանգվածային կուտակման պատճառով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է շեղել ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից` արտաքին թշնամու կերպարի, մասնավորապես՝ Հայաստանի ուղղությամբ։
Կորոնավիրուսային վարակի գլխավոր օջախ է շարունակում մնալ ԱՄՆ-ը, որտեղ ախտահարվածների ընդհանուր քանակն արդեն գերազանցել է 4 միլիոնը, մահացել է ավելի քան 143,8 հազար հիվանդ:
Պայթյուններ են տեղի ունեցել Իսրայելի եւ Սիրիայի սահմանի վրա, վնասվել է շենք եւ ավտոմեքենա:
Իրանում կորոնավիրուսով վարակման մոտավորապես 2,5 հազար նոր դեպք են հայտնաբերել ամբողջ երկրում:
«Այդ բողոքի ակցիաներում քարտեզները, կարգախոսները, պաստառները, բոլորը սադրիչ բնույթ են կրում։ Սա մի կողմից՝ քննություն էր Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարարի համար, քանի որ վերջինը պետք է կարողանար իր հավատարմության քննությունը հանձնել Ալիևին։ Չնայած այն բանին, որ Ադրբեջանը սադրում է, սակայն փորձում է կրկին ներկայանալ զոհի կարգավիճակում, քանի որ այս դեպքում այդ կարգավիճակն իրեն ձեռնտու է։ Սրա պատճառը նախ այն է, որ այս իրադարձությունները կատարվում են ոչ թե իր, այլ ուրիշ երկրներում, և մարդիկ, որոնք թեկուզ ծեծվեն էլ, դա, ըստ նրանց՝ չի համարվում Ադրբեջանի ամոթը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարեն Հովհաննիսյանը։
168.am-ը Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս հաղթանակը նաև հայաստանյան իշխանությունների դիվանագիտական հաղթանակն է: Նա պատասխանեց. «Սա «կռիվ» է եղել բացառապես մեր համայնքի և Ադրբեջանի կողմից վարձված լոբբիստների միջև, և այստեղ այդ դափնիները, կարծում եմ, առավելապես պետք չէ տալ ուրիշներին, այլ հենց մեր համայնքին, որովհետև հենց համայնքի ակտիվ աշխատանքի արդյունքում ենք մենք հասել այս փոքրիկ հաղթանակին»:
Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրացիների ու առանց քաղաքացիության անձանց՝ հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու ֆեդերալ օրենքը, մի փաստաթուղթ, որը, մասնավորապես, բացառում է արդեն իսկ ունեցած քաղաքացիությունից հրաժարումը ու կրճատում է քաղաքացիություն ստանալու համար ՌԴ տարածքում մնալու ժամկետը:
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին ու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ անդրադարձել են նաև Սբ․ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարի կարգավիճակի փոփոխությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԱՄՆ-ից պահանջում է անհապաղ վերացնել Եվրամիության (ԵՄ) երկրներից արտահանման մաքսերն այն բանից հետո, երբ Airbus կորպորացիան լիովին կատարել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պահանջները պետական ներդրումների կրճատման մասով՝ Ֆրանսիայի եւ Իսպանիայի իշխանությունների հետ փոխելով A350 մարդտար ինքնաթիռների նոր շարքի նախագծի շուրջը պայմանագրի պայմանները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է օգոստոսին Ջեքսոնվիլում (Ֆլորիդայի նահանգ) կառավարող Հանրապետական կուսակցության նախընտրական համագումարի միջոցառումներ անցկացնելուց, քանի որ չի ցանկանում համաքաղաքացիների համար վատ օրինակ ծառայել համավարկի լույսով:
Ճապոնիայում ձերբակալել են երկու բժշկի. նրանց կասկածում են պացիենտուհիներից մեկին էվթանազիայի ենթարկելու մեջ: Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը:
«Հաննա» արեւադարձային փոթորիկը ձեւավորվել է Մեքսիկական ծոցում:
Թեհրանն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի այն բանից հետո, երբ կուսումնասիրի Բեյրութ թռչող ինքնաթիռի հետ կապված միջադեպի հանգամանքները։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել ԱՄՆ-ի Տիեզերական ուժերի ստեղծման մասին, քանի որ վախենում էր, որ Չինաստանն ու Ռուսաստանը հանգուցային խաղորդներ կլինեն տիեզերքում:
Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 19-ով եւ հասել 1104-ի: Այդ մասին հաղորդվում է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում:
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ ամերիկյան կործանիչները մոտեցել են իրանական ուղևորատար օդանավին։
Չինաստանի իշխանությունները Միացյալ Նահանգներից պահանջել են փակել ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը Չենդու քաղաքում (Սիչուանի նահանգ, Հարավ – արեւմտյան Չինաստան):
Աշխարհի խոշորագույն հումքային:աների հուլիսի 23-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած էսկալացիային վերաբերող հարցեր։
Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ամրապնդման և բանակցային գործընթացն ակտիվացնելու տարբեր նախաձեռնություններ: