«Դե Մաշտոցին հանեք, Այբուբենը մի կարդացեք, որովհետև, ըստ իշխանության տրամաբանության, Այբուբեն ստեղծողը «իրական Հայաստանում» չի ծնվել». Էդուրադ Շարմազանով

««Պատմական Հայաստանից» հրաժարվողը վաղը «իրական Հայաստանն» էլ է կորցնելու: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի Հացեկաց գյուղում, որը որևէ կապ չունի «իրական Հայաստանի» սահմանների հետ. դե Մաշտոցին հանեք, Այբուբենը մի կարդացեք, որովհետև, ըստ իշխանության տրամաբանության, Այբուբեն ստեղծողը «իրական Հայաստանում» չի ծնվել, «պատմական Հայաստանում» է ծնվել»,- այս մասին «Աբովյան timе» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը:

«Իսկ հիմա անգրագետ, տգետ թեզ են առաջ քաշում` պետություն, թե՞ հայրենիք։ Սա հիմարություն է։ Ասեմ՝ բոլոր նրանք, ովքեր հակադրում են հայրենիքն ու պետությունը, նրանք արժանի չեն ունենալ ո՛չ հայրենիք, ո՛չ պետություն։ Մենք ունեցել ենք պետություն, որը մեր հայրենիքը չի եղել, մեր հայրենիքում չի եղել։ Եվ մենք 100-ամյակներով ապրել ենք հայրենիքում, որը եղել է պետությունում, որը մերը չի եղել»,- հավելել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930