Բաժիններ՝

Բելառուսը խուսափեց համավարակի պատճառով գործազրկության աճից. Լուկաշենկո

Բելառուսը կորոնավիրուսային համավարակի պայմաններում կարողացավ հաղթահարել աշխատանքի շուկայում բացասական երեւույթները եւ թույլ չտալ գործազրկության աճ: Այդ մասին հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հուլիսի 23-ին երկրի տնտեսական բլոկի ղեկավարության հետ կայացած խորհրդակցությունում:

«Ամբողջությամբ վերցված ողբերգականություն չկա: Մեզ հաջողվեց թույլ չտալ աղետ՝ սահում գործազրկության խորխորատը, ինչպես դա տեղի ունեցավ նույնիսկ մեր հարեւանների մոտ: Հենց աղետ, որովհետեւ նույնիսկ աշխարհի ամենաուժեղ պետություններին չբավարարեց հաստատունության կուտակված պաշարը՝ հասարակության մեջ անդորրը պահպանելու համար»,- նշել է Լուկաշենկոն, որի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:

Դրա հետ մեկեղ, Բելառուսի նախագահի խսքով՝ տնտեսությունում զբաղվածությունը պետք է ապահվվի ձեռնարկությունների կայուն եւ արդյունավետ աշխատանքով, այլ ոչ թե այն բանով, որ դրանք երբեմն արհեստականորեն պահում են մարդկանց: Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխատավարձերի ոլորտում ձեռք է բերվել այն նվազագույնը, որը խոստացվել էր կառավարության կողմից: «Սակայն, իմ տվյալներով, բնակչության զգալի մասի եկամուտն առայժմ տակավին ցածր է այդ մակարդակից, եւ ոչ բոլոր մարդկանցից ենք մենք իրենց աշխատանքի դրական գնահատում ստանում»,- պարզաբանել է Բելառուսի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս