Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում ցանկանում են ավելի շատ լիազորություններ տրամադրել հատուկ ծառայություններին. Times

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պատրաստ է ավելի շատ լիազորություններ տրամադրել հատուկ ծառայություններին օտարերկրյա միջամտության դեմ պայքարի համար: Այդ մասին հաղորդել է Times հրատարակությունը: Կառավարությունը պլանավորում է նոր օրենքներ, որոնք պետք է խանգարեն «թշնամիների գործունեությունը» երկրում: Նոր օրենքներին համապատասխան, կարող է ստեղծվել «օտարերկրյա գործակալների պաշտոնական ռեեստր»՝ ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի օրինակով, նշում է հրատարակությունը: Նրանք, ովքեր չեն հայտնի իրենց գործունեության մասին, կարող են արտաքսվել կամ բանտարկվել:

Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը (FARA) ԱՄՆ-ում գործում է 1938 թվականից: Այդ օրենքի նորմերին համապատասխան, ընկերությունները կամ անձինք, որոնք գրանցված են որպես օտարերկրյա գործակալ, պետք է իրենց գործունեության վերաբերյալ, ներառյալ ֆինանսական, տեղեկություն հայտնեն ամերիկյան իշխանություններին: Հուլիսի 21-ին Միացյալ Թագավորության խորհրդարանի հետախուզության գծով կոմիտեն զեկույց է հրապարակել իբր բրիտանական քաղաքականության մեջ ՌԴ-ի միջամտության մասին:

Ռուսաստանը քանիցս հերքել է տարբեր երկրներում ժողովրդավարական գործընթացների վրա ազդելու փորձերի մեջ մեղադրանքները, իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դրանք որակել է «բացարձակ անհիմն»: ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, խոսելով իբր տարբեր երկրների ընտրություններում Ռուսաստանի միջամտության մասին, հայտարարել է, որ դա հաստատող ոչ մի փաստ չկա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս