Բաժիններ՝

Բրազիլիայում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի ռեկորդային 67,800 դեպք

Բրազիլիայում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է ռեկորդային 67,860-ով, ողջ ժամանակաշրջանում երկրոմւմ գրանցվել է COVID-19-ի 2,2 միլիոն դեպք: Այդ մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը:

Նախօրյակին վարակման նոր դեպքերի աճը կազմել է 41 հազար: Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ վարակի տարածման ողջ ժամանակաշրջանում երկրում բժիշկները հայտնաբերել են վարակման 2 227 514 դեպք:

Ընդհանուր առմամբ մահացել է COVID-19-ի հաստատմամբ 82 771 պացիենտ, մեկ օրում մահվան դեպքերի աճը կազմել է 1284: Բրազիլիան աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում ինչպես կորոնավիրուսով վարակվածների, այնպես էլ COVID-19-ի զոհերի թվով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031