«Հրապարակեք պլանը, ստախոսներ, հրապարակե´ք: Տեքստը, ոչ թե ձեր ստերը այդ տեքստի մասին». Լևոն Զուրաբյան

Լևոն Զուրաբյանը գրում է. «ՀՐԱՊԱՐԱԿԵՔ 2019 ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ ՊԼԱՆԸ, ՈՐԸ ՄԵՐԺԵԼ ԵՔ և ԹԱՔՑՐԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՑ, ՍՏԱԽՈՍՆԵՐ, ՀՐԱՊԱՐԱԿԵ՜Ք

Այո, պահանջում ենք հրապարակել 2019 թվականի հուլիսին ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից ներկայացված խաղաղության պլանը, որով նախատեսվում էր «ռուսների մուտք ԼՂ»:

Իշխանավոր խաբեբաների շքերթը շարունակվում է: Անամոթաբար խաբում են, որ իբր

– պլանը նախատեսում էր միայն 5 շրջանի վերադաձ, լռության մատնելով այն դրույթը, ըստ որի Հայաստանը պահպանում էր վերահսկողությունը ոչ միայն ամբողջ ԼԵռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի նկատմամբ (անժամկետ), այլ նաև ամբողջ Լաչինի և Քելբաջարի նկատմամբ այնքան ժամանակ, քանի դեռ արդեն կնքված խաղաղության պայմաններում Հայաստանն ու Ադրբեջանն չեն պայմանավորվել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին, այսինքն, ըստ էության, անժամկետ,

– որ իրենք չեն մերժել առաջարկված պլանը, չնայած Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 23-ի ելույթում խոստովանեց, որ մերժել են:

– որ իրենք այդ պլանը չեն թաքցրել ժողովրդից, մինչդեռ Փաշինյանը 2019-2020 թվականներին հերքում էր որևէ նոր բանակցային փաստաթղթի գոյությունն անգամ,

– որ 2016 թվականից բանակցությունների սեղանի վրա եղել է նույն փաստաթուղթը, մինչդեռ Փաշինյանի օրոք փաստաթուղթը էապես փոփոխվել էր:

Ամբողջ հարցազրույցը դեմագոգիա է և ստախոսություն, ինչը անբուժելիորեն դարձել է նիկոլականների ուղնուծուծը, բայց ընթերցողի շահերից ելնելով այսօր բավարարվեմ միայն այս բացահայտումներով:

Հրապարակեք պլանը, ստախոսներ, հրապարակե´ք: Տեքստը, ոչ թե ձեր ստերը այդ տեքստի մասին»:

May be an image of 1 person, newsroom and text that says '11:59 Facebook m.youtube.com YouTube … OpenApp Open App Rursu2rnr33 หกบนน กรัา3 ሪጊበ3ሁ CpиuиpиψHbl6 လပ် 2019-h ψμйp 5 2nquuh 4pиnpa , Unprt nnuutnh ununp ረጊ. dnnnunipnn ησι uIhutn 2.5K views 2 hours ago #Factortv #news #tv ...more Factor tv 404K Subscribe'

Տեսանյութեր

Լրահոս