Բաժիններ՝

Հինգ քայլ՝ մրսածության և գրիպի սեզոնին պատրաստվելու համար

Թերապևտ Քայվան Խանը նշել է, որ կիտրոնն ու սխտորը անարդյունավետ են մրսածության կանխարգելման և բուժման համար: Նա HuffPost-ին ներկայացրել է հինգ քայլ՝ գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների սեզոնին պատշաճ կերպով պատրաստվելու համար։

Խանի խոսքով՝ աշնանը ձեր մարմինը պաշտպանելու լավագույն միջոցը ամենօրյա բավարար քունն է: Նա բացատրել է, որ խորը քունը կարգավորում է ցիտոկինների, ինչպես նաև վարակների դեմ պայքարող բջիջների և հակամարմինների արտադրությունը:

Բժիշկը նաև կոչ է արել մարդկանց հաճախակի լվանալ ձեռքերը՝ վիրուսների տարածումը կանխելու համար, և ճիշտ սնվել՝ իմունային համակարգը ամրապնդելու համար։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ անհրաժեշտ չէ կենտրոնանալ որոշակի վիտամինների ամբողջություն պարունակող երկու կամ երեք սննդամթերքի վրա։

Մասնագետի խոսքով՝ օրգանիզմի դիմադրողականությունն ավելի բարձր կլինի բազմազան սննդակարգի շնորհիվ, որը ներառում է բանջարեղեն, մրգեր, կանաչեղեն, սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930