Իշչենկոն Հայաստանին զգուշացրել է ռուսական բազաներից հրաժարվելու որոշման հետևանքների մասին

«Ցանկացած, նույնիսկ արևմտամետ կողմնորոշում ունեցող ՀՀ իշխանություն իրեն հաշիվ է տալիս, որ երկրում հասարակությունը Ռուսաստանի նկատմամբ բարեկամաբար է տրամադրված, նույն կերպ տրամադրված է Ադրբեջանի հասարակությունը, ուստի ՌԴ ռազմական բազայից հրաժարվելը կարող է հանգեցնել շատ տհաճ հետևանքների»,- այս մասին Украина.ру-ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ռոստիսլավ Իշչենկոն։

Ըստ նրա՝ խոսակցություններ, որ ՀՀ իշխանությունները իբրև թե ցանկանում են հասնել երկրի տարածքից ռուսական ռազմաբազաների դուրսբերմանը, հայաստանյան տեղեկատվական տարածքում հայտնվել են ավելի վաղ, քան Երևանի և Բաքվի միջև վերջին սրացումն է։ Ըստ նրա, եթե Հայաստանն իսկապես փորձի նման բան անել, Ադրբեջանն անմիջապես կդիմի Մոսկվային առաջարկով՝ բազաներ տեղակայել իր տարածքում, դրանով իսկ առավելություն ստանալով, օրինակ՝ Ղարաբաղում։

«Դա բացարձակ ակնհայտ ու թափանցիկ որոշում է։ Եթե մենք Հայաստանի հետ թշնամիներ ենք, իսկ Հայաստանը կանգնում է սեփական ռազմավարական գործընկերոջ պոչին, մենք պետք է վերակողմնորոշենք այդ ռազմավարական գործընկերոջը»,- ընդգծել է Իշչենկոն:

Ի դեպ, քաղաքագետը հավելել է, որ Ադրբեջանը բացարձակ չի ձգտում նրան, որպեսզի Մոսկվան սկսի «խեղդել» Հայաստանին, բայց Բաքվում հետաքրքրված են Հայաստանին տրվող աջակցության դադարեցման հարցում։ Եթե դա տեղի ունենա, ապա, նրա խոսքով, դրանից հետո Ադրբեջանը խնդիրները կհաղթահարի սեփական ուժերով։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս