 
                        Հայտնաբերվել է երեք տարեկան երեխայի չափի զմրուխտ
 
                                    Բահիա նահանգում հայտնաբերված երեք տարեկան երեխայի չափի զմրուխտե գլաքարը վաճառքի կհանվի Բրազիլիայում։ Այս մասին հայտնել է WDAF-TV-ն։
Թանկարժեք քարի չերկարությունն ու լայնությունը, մոտավորապես 90 և 40 սանտիմետր են, իսկ քաշը՝ 241 կիլոգրամ։ Զմրուխտի բյուրեղները կազմում են զանգվածի 45-50 տոկոսը՝ մոտ 110-120 կիլոգրամ:
Հսկայական զմրուխտը գնահատվում է 365 միլիոն դոլար, սակայն աճուրդում դրա մեկնարկային գինը շատ ավելի ցածր կլինի՝ ընդամենը 19 միլիոն դոլար: Աճուրդը, ինչպես սպասվում է, կտևի մինչև սեպտեմբերի 23-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        