Բաժիններ՝

NASA-ի ղեկավարը շնորհավորել է Չինաստանին դեպի Մարս զոնդի արձակման առթիվ

ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) ղեկավար Ջեյմս Բրայդենսթայնը ողջունել է «Տյանվեն-1» առաջին չինական զոնդով չինական CZ-5 («Չանչժեն-5») տանող հրթիռի հաջող մեկնարկը՝ Մարսի ուսումնասիրման համար: Հուլիսի 23-ին այդ մասին նա գրել է իր Twitter-ում:

«Այսօրվա արձակումից հետո Չինաստանը մոտենում է այն բանին, որպեսզի անդամակցի Մարսի միջազգային գիտական հետազոտողների հանրակցությանը:

ԱՄՆ-ը, Եվրոպան, Ռուսաստանը, Հնդկաստանը եւ շուտով Արաբական Միացյալ Էմիրությունները կողջունեն ձեզ Մարսում գիտական հայտնագործությունների հիանալի տարում: Թռիչքի անվտանգություն, «Տյանվեն-1»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Չանչժեն-5»-ը մեկնարեկել է հուլիսի 23-ին Վենչան տիեզերակայանից (Հայնանի հարավային նահանգ) տեղական ժամանակով 12:40-ին (Երեւանի ժամանակով 08:40-ին):

Երկրից մինչեւ Կարմիր մոլորակ հեռավորությունը, որը տարբեր ժամանակ կազմում է 55 միլիոնից մինչեւ 400 միլիոն կիլոմետր, հաղթահարելու համար կպահանջվի յոթ ամիս, եւս շուրջ երեք ամիս «Տյանվեն-1»-ը կլինի Մարսի ուղեծրում՝ լուսանկարելով մոլորակի մակերեւույթը եւ կատարելով չափումներ, իսկ այնուհետեւ կիջնի նրա մակերեւույթի վրա, որտեղ իր խնդիրները կսկսի կատարել մարսագնացը: Առաքելության գլխավոր խնդիրների թվում են Մարսի մակերեւույթի, հողի բաղադրության, մթնոլորտի եւ կլիմայական պայմանների առանձնահատկությունների ուսումնասիրումը, ինչպես նաեւ ջրի եւ կյանքի հետքերի որոնումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս