Բաժիններ՝

Մակրոնը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Լիբիայի կարգավորման համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել այն տերությունների դեմ, որոնք ներքաշված են Լիբիայի հակամարտության մեջ, քանի որ նման միջոցառումները, իր կարծիքով, կօգնեն հասնելու իրադրության կարգավորման:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ, ինչ օտարերկրյա տերություն էլ որ լինի, խախտի զենքի մատակարարումների էմբարգոն: Եվրամիության IRINI գործողությունը ԵՄ-ի պատասխաններից մեկն է, բայց այն անհրաժեշտ է էլ ավելի ուժեղացնել՝ ավելի մեծ հուսալիության հասնելու համար:

Եվս մեկ փուլ կարող է դառնալ պատժամիջոցների սահմանումը: Դա անհրաժեշտ պայման է հրադադարի ձեռքբերման համար եւ իսկական դինամիկա դեպի Լիբիայի հակամարտության քաղաքական լուծում տանող ճանապարհին»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ ընդունելով Կիպրոսի ղեկավար Նիկոս Անաստասիադիսին: Հեռարձակումը սոցցանցերում իրականացրել է Ելիսեյան պալատը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան ջանքեր կգործադրի Լիբիայում հակամարտության հետագա կարգավորման համար: Մակրոնը նաեւ ընդգծել է, որ Եվրոպան պետք է «հանգամանորեն քննության ենթարկի անվտանգության թեման միջերկրածովյան տարածաշրջանում:

Լիբիայում շարունակվում է դիմակայությունը Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ), որը ղեկավարում է Տրիպոլին եւ երկրի արեւմուտքի տարածքները, եւ մարշալ Խալիֆ Խաֆթարի հրամանատարությամբ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) միջեւ, որը համագործակցում է արեւելքում նիստեր գումարող խորհրդարանի հետ: ԱՀԿ-ին աջակցում են Թուրքիան եւ Քատարը, իսկ ԼԱԲ-ին՝ Եգիպտոսը եւ Արաբական Միացյալա Էմիրությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս