Փարիզի քաղաքապետարանը գործի է դրել «Խիստ ցուրտ» պլանը՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում ցածր ջերմաստիճանի եւ ձյան տեղումների պատճառով։
«Աերոֆլոտի» SU1515 Սուրգուտ-Մոսկվա չվերթը, որն ուղեւորներից մեկի խուլիգանական գործողությունների հետեւանքով փոխել է երթուղին, հունվարի 22-ին վայրէջք է կատարել Խանտի-Մանսիյսկի օդանավակայանում:
Իսրայելացի զինվորականներն ԱՄՆ-ի Հակահրթիռային պաշտպանության գործակալության հետ համատեղ հունվարի 22-ին անցկացրել են հակահրթիռային պաշտպանության համակարգի փորձարկում:
Պայմանագրում նաեւ խոսվում է այն մասին, որ Գերմանիայի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի թեկնածության ընդունումը «ֆրանս-գերմանական դիվանագիտության գերակայությունն է։
«Եվրոպական դատարանը դիտարկում է իր հայցն ընդդեմ Ադրբեջանի»,- հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
Այցելուների մուտքը Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակ, դադարեցված է Ֆրանսիայի մայրաքաղաքում սկսված ձյան առատ տեղումների պետճառով։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի կինը՝ Անուկի Արեշիձեն, գտնում է, որ պատվաստումներ ստանալը պարտադիր է։
Եգիպտոսի զինվորականներն ու ոստիկանությունը Սինայի թերակղզում իրականացված մի շարք հատուկ գործողությունների ընթացքում 59 ծայրահեղականի են ոչնչացրել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում:
Ռուսաստանը կարողացավ ԱՄՆ-ին հաղթել այն սցենարով, որը նախորդ տարիներին անհնարին էր թվում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն եւ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հունվարի 22-ին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին կմասնակցեն տեսակամրջի ձեւաչափով, չնայած ավելի վաղ արված այն հայտարարություններին, որ ԱՄՆ-ը հրաժարվել է մասնակցել ՀՏՀ-ին:
Բրիտանական թերթերը շարունակում են քննարկել Brexit-ը:
Իրաքցի գիտնական Սուլեյման ալ Աֆարին, որն աշխատում էր հանրապետության արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարարությունում, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն օգնել է քիմիական զենք ստեղծել, երբ զինյալները 2014 թվականին գրավել են նրա հայրենի Մոսուլ քաղաքը:
Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմիների ընտրության նախապատրաստական աշխատանքների և իրենց թեկնածուին որոշելու համար Սամսունում գտնվող Ռեջեփ Թայիփ էրդողանին երիտասարդ մի բժիշկ անսովոր մի խնդրանքով է դիմել։
Անթալիայում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է արցախյան հիմնախնդրին։
Հունվարի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ)։ Այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հուժկու ամպրոպային տեղատարափները եւ փոթորկահույզ քամին հունվարի 22-ի առավոտյան նոր ուժով են մոլեգնել Հնդկաստանի Դելիի Ազգային մայրաքաղաքային տարածաշրջանում՝ այնտեղ մի քանի ժամով գործնականում լիովին կաթվածահար անելով ճանապարհային երթեւեկությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստիին:
Հարավային Կորեայի իշխանությունները պատրաստվում են ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին Սեուլում ընդունել մարտի վերջին:
Կանադայի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների ավելի քան 100 նախկին դիվանագետներ եւ գիտական հանրակցության ներկայացուցիչներ նամակ են գրել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին՝ Կանադայի երկու քաղաքացիներին ազատ արձակելու խնդրանքով, որոնց դեկտեմբերին ձերբակալել են Չինաստանում:
«Այս պահի դրությամբ որևէ փոփոխություն նկատելի չէ Հայաստան-Արևմուտք հարաբերություններում, դրանք կարծես անտեսված են, բայց եղել են բազմաթիվ այցեր դեպի Ռուսաստան կամ եվրասիական ուղղությամբ, թեև ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ վեկտորները չեն փոխվել»,- ասել է նա:
Ակնհայտ է, որ Հայաստանի ներկայացուցիչն այլևս չի նախագահելու ՀԱՊԿ-ում: Դրա մասին ասել եմ ճգնաժամի առաջին իսկ օրվանից: Ակնհայտ է նաև, որ այդ դիրքորոշմանը աջակցում են մնացած բոլոր անդամ պետությունները:
Մոլլա Յաղուբը՝ «Թալիբան» ահաբեկչական շարժման հիմնադիր եւ հոգեւոր առաջնորդ մոլլա Օմարի որդին, սպանվել է Պակիստանում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ, չնայած երկրի բնակչության դժգոհությանն ու բողոքներին, շարունակելու Է ավելի վաղ սկսած իր բարեփոխումները։
94 տարեկան հասակում մահացել է թատրոնի եւ կինոյի ֆրանսիացի դերասան Ֆրանսուա Պերոն: Հունվարի 21-ին այս մասին հայտնել է Le Figaro թերթը:
Սեւ ծովում 10 մարդ է զոհվել հեղուկացված գազ փոխադրող «Մաեստրո» եւ «Կանդի» նավերի վրա մոլեգնող հրդեհի հետեւանքով, եւս 10 հոգի անհայտ կորած է համարվում:
World Central Kitchen հումանիտար կազմակերպությունը Վաշինգտոնի կենտրոնում բացել է ճաշարան, որտեղ անվճար ճաշեր են տալիս այն պետական ծառայողներին, որոնք ԱՄՆ-ի ֆեդերալ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով գտնվում են չվճարվող արձակուրդում կամ աշխատում են՝ աշխատավարձ չստանալով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անվանակարգվել է «Ոսկե ազնվամորի» մրցանակի, որը նշում է ամենավատ աշխատանքները կինոյի բնագավառում:
Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի Իմրանլի շրջանում սաստիկ ցուրտ եղանակ է։ Օդի ջերմաստիճանը նվազել է -28-ի։
Չինաստանի բնակչությունը (առանց հաշվի առնելու Հոնկոնգի, Մակաոյի եւ Թայվանի հատուկ վարչական շրջանները) 2018 թվականի վերջի դրությամբ ավելացել է 5,3 միլիոնով եւ կազմել 1,395 միլիարդ:
Գերմանիայի իշխանությունները 2018 թվականի հունվարից մինչեւ նոյեմբեր ընկած ժամանակաշրջանում ավելի քան 8,6 հազար ապաստան փնտրողների են վտարել Եվրամիության այլ երկրներ:
«Սովորաբար ներքաղաքական պայքարից շեղելու համար իշխանությունները կարող են ինչ-որ սադրանքների դիմել սահմաններին»: