Սև ծովում սկսվել են «Պավել Դերժավին» պարեկային նավի փորձարկումները
22160 նախագծի «Պավել Դերժավին» երրորդ պարեկային նավը Սեւ ծովում ձեռնամուխ է եղել «Պավել Դերժավին» պարեկային նավի ընթացային փորձարկումներին: Այդ մասին հաղորդել են Սեւծովյան նավատորմի տեղեկատվական ապահովման բաժնում:
Անձնակազմը գլխավոր էներգետիկական կայանքների կարգավորում եւ ստուգում կանցկացնի աշխատանքային տարբեր ռեժիմներով, կփորձարկի ռեզերվային մեխանիզմները եւ տարբեր սարքավորումներ, այդ թվում՝ էլեկտրասնման վթարային աղբյուրների անցնելու դեպքում, ինչպես նաեւ կթեստավորի կապի միջոցները նավի ներսում:
Պլանավորվում է, որ «Պավել Դերժավինը» կմտնի Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի ջրային տարածքի պահպանության նավերի միավորման մեջ:
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այն ՌԾՆ կհասնի պարտավորագրով նշանակված ժամկետից ավելի շուտ:
Նավատորմին հանձնումը նշանակված է մինչեւ 2020 թվականի վերջը: Սեւ ծովում արդեն ծառայում են Զելենոդոլի Գորկու անվան գործարանում կառուցված երկու այդպիսի պահականավ՝ «Վասիլի Բիկովը» եւ «Դմիտրի Ռոգաչովը»: 22160 նախագծի պարեկային նավերը մշակվել են Հյուսիսային կոնստրուկտորային բյուրոյում:
Դրանք նախատեսված են ծովային տնտեսականգ ոտին պաշտպանելու եւ պահպանելու համար, կարող են կատարել որոնողա-փրկարարական գործառույթներ, ուղեկցել նավերի քարավանները եւ պայքարել ծովահենների դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: