Բաժիններ՝

Շվեյցարիան մարտից կթեթևացնի կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները

Շվեյցարիան ծրագրում է հաջորդ ամիս անել իր առաջին «զգուշավոր քայլերը» երկրում կորոնավիրուսի լոքդաունի վերացման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Առաջինը մարտի 1-ից վերաբացվելու են խանութները, թանգարանները և գրադարանները, իսկ կենդանաբանական այգիների, զբոսայգիների և մարզասրահների մասին վերջնական որոշում կընդունվի փետրվարի 24-ին: Թույլատրվելու են նաև մինչև 15 անձի մասնակցությամբ մասնավոր հավաքները:

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր գործադրած ջանքերը տալիս են իրենց արդյունքը, բնակչությունը ավելի կարգապահ է: Վերջին մեկ ամսում նոր վարակվածների թիվը կիսով չափ նվազել է, ուստի իրավիճակն այնքան էլ վատ չէ»,- ասել է առողջապահության նախարար Ալեն Բերսեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս