Բաժիններ՝

Մոհամադ Զարիֆը կոչ է արել չեղարկել Իրանի նկատմամբ Դոնալդ Թրամփի սահմանած բոլոր պատժամիջոցները

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմին չեղարկել Իրանի նկատմամբ Դոնալդ Թրամփի սահմանած բոլոր պատժամիջոցները: Զարիֆն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«ԱՄՆ-ն ընդունել է, որ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի պահանջները 2231 բանաձեւի վերաբերյալ իրավական հիմք չունեն: ԱՄՆ-ն պետք է չեղարկի Թրամփի կողմից սահմանված բոլոր պատժամիջոցները։ Դրանից հետո անմիջապես կչեղարկենք մեր կողմից ձեռնարկված բոլոր քայլերը», – գրել է Զարիֆը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս