Բաժիններ՝

COVID-19-ի դեմ ռուսաստանյան երրորդ պատվաստանյութը ցանկանում են գրանցել փետրվարի 20-ին

Փետրվարի 20-ին նշանակված է կորոնավիրուսի դեմ երրորդ ռուսաստանյան պատվաստանյութի գրանցումը, որն ստեղծել են Չումակովի անվան կենտրոնում: Այդ մասին հաղորդվում է стопкоронавирус.рф. կայքում:

Ավելի վաղ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ասել է, որ դա պետք է տեղի ունենա փետրվարի կեսերին:

«ԿովիՎակ» պատրաստուկը ոչ թե պարզապես թվով երրորդն է «Սպուտնիկ V»-ից եւ «ԷպիՎակԿորոնա»-ից հետո, այլեւ երրորդն է արտաքինով: Այն մշակել են ամբողջական ապակտիվացված (երբեմն ասում են՝ «սպանված») կորոնավիրուսի հիմքի վրա:

Ներարկելիս օրգանիզմը ճանաչում է վիրուսի հակագենային կազմը, հիշում է այն եւ ապագայում պետք է պատրաստ լինի դրա բոլոր դրսեւորումներին: Չումակովի անվան կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ Այդար Իշմուհամետովի կարծիքով, քանի որ վիրուսն օգտագործվել է ամբողվությամբ, այլ ոչ թե միայն նրա գենոմի մի հատվածը, «ԿովիՎակ»-ն արդյունավետ կլինի նաեւ մուտացիայի ենթարկված հիմնամանրէների դեմ: Կլինիկական փորձարկումներն սկսվել են հոկտեմբերի սկզբին, առայժմ անցանկալի երեւույթներ չեն հայտնաբերվել:

Հունվարին մշակողները փաստաթղթերը ներկայացրել են գրանցման: Շուտով կավարտվի փորձարկումների երկրորդ փուլը, հետագայում թեստեր կանցկացվեն երեք հազար կամավորների վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս