Բաժիններ՝

ԱՄՆ-ը հետ է կանչել Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու պահանջը

ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Ռիչարդ Միլսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին ծանուցել է, որ Միացյալ Նահանգները հետ է կանչում Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի վերսկսման պահանջը: Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար դեսպան Միլսն այսօր նամակ է ներկայացրել Միավորված ազգերի կազմակերպությանն առընթեր Միացյալ Թագավորության (փետրվարին նախագահում է ԱԽ-ում) մշտական ներկայացուցչին, որում փոխվել է Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների վերականգնման հարցի շուրջ նախորդ վարչակազմի դիրքորոշումը»,-հայտարարել է նա: Դիվանագետի խոսքով՝ այդպիսով ԱՄՆ-ը հաստատում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւը մնում է ուժի մեջ: Նա նշել է, որ նամակն ուղարկվել է ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր անդամներին եւ «ուժի մեջ է մտել»:

2020 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի նախկին վարչակազմի պետքարտուղար Մայք Փոմպեոն փորձել է Անվտանգության խորհրդում նախաձեռնել հակաիրանական պատժամիջոցների վերականգնման ընթացակարգ, որոնք ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւով չեղարկվել էին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից (ԳՀՀԾ) հետո: Փոմպեոն ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահի անունով նամակում իր առաջարկությունը պատճառաբանել է Իրանի կողմից համաձայնագրի պայմանների խախտմամբ, որից Միացյալ Նահանգները միակողմանի կարգով դուրս էր եկել 2018 թվականին: Պատժամիջոցների մասին առաջարկության հետկանչումը համընկել է Վաշինգտոնի համաձայնության հետ, որը վերաբերում է ԳՀՀԾ-ի վերականգման հարցի շուրջ Իրանի հետ ամբողջ մասշտաբով հանդիպմանը մասնակցելու ԵՄ-ի առաջարկությանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս