Բաժիններ՝

Հարավային Կորեայում թռչնագրիպի պատճառով նոյեմբերից ի վեր ավելի քան 28 մլն թև ընտանի թռչուն է ոչնչացվել

Կորեայի Հանրապետության տարածքում փետրվարի 18-ի առավոտվա դրությամբ հայտնաբերվել է H5N8 բարձրախտածին թռչնագրիպի առնվազն 97 օջախ: Այդ մասին հայտնել է պարենի, գյուղատնտեսության եւ անտառտնտեսության նախարարությունը: Գերատեսչությունը նշում է, որ կանխարգելիչ նպատակներով երկրում անցյալ տարվա նոյեմբերից ի վեր ոչնչացվել է ընդհանուր առմամբ ավելի քան 28 միլիոն թեւ ընտանի թռչուն:

Երկրում հանկարծ առաջացած դեֆիցիտի պատճառով նշվել է թռչնամսի եւ հավկիթի գների կտրուկ աճ: Գների կայունացման համար մինչեւ հունիսի 30-ն ընկած շրջանում վերացվել են հավկիթի եւ թռչնաբուծության յոթ տեսակի մթերքների ներմուծման սակագները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս