«Եթե 2018թ. ՀՀ քաղաքական ղեկավարությունը չփոխեր իր պայմանավորվածությունները ՌԴ-ի հետ, ու Հայաստան հասնեին պայմանագրով նախատեսված բոլոր հակաօդային միջոցները, իրավիճակն այլ կլիներ». Ալեքսեյ Լեոնկով

Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի առումով իրենց պահեցին այնպես, ինչպես Սադամ Հուսեյնի գեներալները, որոնք դավաճանեցին նրան։ Պատերազմի պարտության պատճառը Հայաստանի քաղաքական ղեկավարության գործողություններն էին։ Կոնֆլիկտի ժամանակ իշխանությունն ամբողջովին ապակազմակերպեց կառավարումը։ Հայաստանի ղեկավարությունն իրեն պահեց ոչ թե՝ որպես Լեռնային Ղարաբաղի, այլ՝ Ադրբեջանի դաշնակից։

«Позиция» հաղորդման շրջանակում Սերոբ Օհանյանի հետ վերջին Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակն է քննարկել ռազմական թղթակից Ալեքսեյ Լեոնկովը:

«Այն, թե ինչպես ադրբեջանցիները հասան Շուշի, բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Ղարաբաղը հնարավոր էր վերցնել միայն մի դեպքում՝ դավաճանության պարագայում»,- կարծում է ռուս  ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը։

Վերջինս տարակուսում է, թե ինչու հայկական ուժերը սահմանագծում չէին ամբողջությամբ այն պարագայում, երբ ադրբեջանցիներն արդեն տեղակայվել ու տարածվում էին սահմանագծի ողջ երկայնքով:

«Այն տակտիկան, որ կիրառում էր ադրբեջանական կողմը, այն էր, որ «երկաթյա բռունցք» գործողության միջոցով առաջին հերթին շարքից հանեն հայկական հակաօդային պաշտպանության համակարգերը: Բացի դրանից, հայկական կողմի դիրքերը կահավորված չէին այնպես, որ կարողանային դիմանալ ավիահարվածներին»,- նշել է Լեոնկովը:

Վերջինս նշել է նաև, որ հակառակորդը հստակ իմացել է, թե քանի հակաօդային համակարգեր կան հայկական կողմի տիրապետության տակ:

«Հակամարտության վերջին 10 օրում Արցախի Զինված ուժերի տիրապետության տակ այնպիսի հակաօդային պաշտպանության միջոցներ կային, որոնք թույլ են տվել մաքրել Արցախի օդը՝ վերացնելով ադրբեջանական բոլոր վերգետնյա օբյեկտները: Վերջին 10 օրն իրավիճակը բոլորովին այլ էր Արցախի օդում: Եթե 2018թ. ՀՀ քաղաքական ղեկավարությունը չփոխեր իր պայմանավորվածությունները ՌԴ-ի հետ ու ՀՀ հասնեին պայմանագրով նախատեսված բոլոր հակաօդային միջոցները, իրավիճակն այլ կլիներ»,- նշել է Լեոնկովը:

Տեսանյութեր

Լրահոս