Բաժիններ՝

Հասիմոտոն իդեալականորեն համապատասխանում է Տոկիոյի Օլիմպիադայի կազմկոմիտեի ղեկավարի պաշտոնին. Բախ

Տոկիոյի Օլիմպիական եւ Պարալիմպիկան խաղերի պատասխանատու նախկին նախարար Սեյկո Հեասիսոտոն, որն օլիմպիական մեծ փորձ ունի, իդեալականորեն համապատասխանում է «Տոկիո-2020»-ի կազմակերպական կոմիտեի նախագահի պաշտոնին: Այս կարծիքն է հայտնել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը, որի խոսքը մեջբերում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Նշանակման մասին որոշումն ընդունվել է փետրվարի 18-ին կազմկոմիտեի գործկոմի նիստում: Կազմակերպության նոր ղեկավարի ընտրությունները տեղի են ունեցել այդ պաշտոնն զբաղեցրած Յոսիրո Մորիի հրաժարականից հետո: Նա իր պաշտոնից հեռացել է փետրվարի 14-ին՝ իր կողմից թույլ տրված սեքսիստական արտահայտությունների շուրջը ծայր առած սկանդալից հետո: «Կնոջ նշանակումը «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի ղեկավար նաեւ շատ կարեւոր ազդանշան է գենդերային հավասարության վերաբերյալ, որն այն թեմաներից մեկն է, որոնք քննարկվել են 2020-ի Օլիմպիական օրակարգում»,- հավելել է ՄՕԿ-ի նախագահը:

Մորին փետրվարի սկզբին սկանդալի կենտրոնում էր հայտնվել իր այն արտահայտության համար, թե կանանց թվի ավելացումը մարզական կոմիտեներում եւ ֆեդերացիաներում հանգեցնում է դրանց նիստերի ձգձգման: Պաշտոնայն դա բացատրել է այն բանով, թե կանայք, նրա կարծիքով, ելույթ են ունենում չափազանց երկար եւ նրանցից յուրաքանչյուրն անհրաժեշտ է համարում ինչ-որ բան ասել: Կազմկոմիտեի ղեկավարին դատապարտել են մի շաք քաղաքական գործիչներ եւ Խաղերի հովանավորներ:

Բացի դրանից, ի նշան բողոքի իրենց աշխատանքից հրաժարվել են շուրջ 500 կամավորներ եւ օլիմպիական կրակի փոխանցավազքի մասնակիցներ: Հասիմոտոն 56 տարեկան է, նա չմշկորդ է եւ հեծանվարշավորդ, յոթ Օլիմպիադաների մասնակից, 1992 թվականի Խաղերի չմշկավազի 1500 մետր մրցատարածության բրոնզե մրցանակակիր: 2008 – 2009 թվականներին եղել է արտաքին գործերի փոխնախաար: 2019 թվականի սեպտեմբերից զբաղեցրել է Տոկիոյում Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի պատասխանատու նախարարի պաշտոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս