ՌԴ-ում Իտալիայի դեսպանը հայտնել է Եվրոպային և Ռուսաստանին մերձեցնելու լավագույն միջոցը
Եվրոպայի եւ Ռուսաստանի ժողովուրդներին մերձեցնելու լավագույն միջոցը ՌԴ-ի եւ ԵՄ-ի միջեւ այցագրային ռեժիմի դյուրացումն է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Իտալիայի դեսպան Պասկուալե Տերաչանոն:
«Մենք պետք է ձգտենք առավելագույնս մերձեցնել Եվրոպայի եւ Ռուսաստանի ժողովուրդներին: Ես կարծում եմ, որ դրա լավագույն միջոցը ՌԴ-ից ԵՄ մուտքի համար այցագրային ռեժիմի դյուրացումն է, երիտասարդների համար այցագրեր ստանալու գործընթացի դյուրացումը»,-ասել է Տերաչանոն՝ հանդես գալով Բանկա Ինտենզայի եւ ՌԴ առեւտրա-արդյունաբերական պալատի «Ռուսաստան եւ Եվրոպա. նոր մարտահրավերներ տնտեսական համագործակցության եւ համավարակի հաղթահարման համար» երկրորդ համատեղ սեմինարում: Նա հույս է հայտնել, որ Իտալիայի եւ ԵՄ-ի գործընկերները կհետեւան այդ ուղուն: Իտալիան տարիներ շարունակ հանդես է գալիս Ռուսաստանի հետ այցագրային ռեժիմի դյուրացման օգտին:
Նման բանակցություններ անցկացվել են, սակայն 2014 թվականին դադարեցվել են ՌԴ-ի եւ ԵՄ-ի հարաբերություններում առաջացած ճգնաժամի պատճառով: Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների հետ հարաբերությունները վատացել են Ուկրաինայում եւ Ղրիմի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ, որը Ռուսաստանի հետ վերամիավորվել է թերակղզում անցկացված հանրաքվեից հետո: Արեւմուտքը, ՌԴ-ին մեղադրելով միջամտության մեջ, նրա դեմ պատժամիջոցներ է սահմանել, Մոսկվան պատասխան միջոցներ է ձեռնարկել, ապրանքների ներմուծման փոխարինման կուրս վերցրել եւ քանիցս հայտարարել, որ իր հետ պատժամիջոցների լեզվով խոսելն արդյունավետ չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: