Ամերիկուհին դատարանով 19 մլն դոլար է ստացել թոռներից իր կապիտալով մեքենայությունների համար. Bloomberg
Ֆլորիդայի նահանգից 93-ամյա ամերիկուհի Բեւեռլի Շոթենսթինը կարողացել է 19 միլիոն դոլարի վճարման հասնել այն հայցով, որը նա հարուցել է իր երկու թոռների դեմ այն բանի համար, որ նրանք անբարեխիղճ են վարվել իր պապիտալի նկատմամբ: Փետրվարի 17-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Էվան եւ Ավի Շոթենսթինները, որոնք աշխատում էին JPMorgan Chase բանկում եւ հանդես էին գալիս ֆինանսական խորհրդականների դերում, առանց տատիկի գիտության իրականացրել են վտանգավոր ներդրումներ, կատարել գործառնություններ մեծ միջնորդադրամներ ստանալու նպատակով եւ օգտվել նրա վարկային քարտից ըստ սեփական հայեցողության:
Բեւեռլի Շոթենսթինի փաստաբանները հայց են հարուցել նրա թոռների նկատմամբ՝ 69 միլիոն դոլարի փոխհատուցման պահանջով:
Մի քանի ամիս տեւած քննությունից հետո դատարանն Էվանին եւ Ավիին մեղավոր է ճանաչել իրեց տատիկի վստահությունը չարաշահելու մեջ եւ որոշել է 19 միլիոն դոլար վճարել նրա կրած վնասների, դատական ծախքերի փոխհատուցման եւ այն փողերի վերադարձման հաշվին, որոնք թոռները ներդրել են բաժնետիրական կապիտալի մանսավոր հիմնադրամում: Հետաքննությունն սկսվելուց հետո JPMorgan Chase-ը հեռացրել է Էվանին եւ Ավիին:
«Այդ խորհրդականներն այլեւս չեն աշխատում ֆիրմայում, իսկ նրանց գործողությունները չեն արտացոլում մեր ընկերության արժեքները»,- մեջբերում է գործակալությունը բանկի ներկայացուցիչ Վերոնիկա Նավարրոյի խոսքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: