
Վրաստանի COVID–վիճակագրություն. որտեղ են ավելի շատ ախտահարվածներ

Վրաստանում վերջին օրը հայտնաբերվել է COVID-19-ով ախտահարման 388 նոր դեպք, հաղորդվում է Stopcov.ge կառավարական կայքում։ Վերջին օրը Վրաստանում կատարվել է կորոնավիրուսի 16 391 թեստ, որից 10 091-ն հակագեների եւ 6 300-ը՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի: Վերջին տվյալներով Վրաստանում կորոնավիրուսի դրական դեպքերի ցուցանիշը վերջին օրը կազմում է 2,37 տոկոս: Վերջին 14 օրը միջին օրականը՝ 2,7 տոկոս, վերջին շաբաթում՝ 2,4 տոկոս: Վարկաման նոր դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Թբիլիսիին՝ 182 հիվանդ:
Ներկայումս երկրում արձանագրված է վարակման 3 672 ակտիվ դեպք, որից 1 813 մարդ բուժում է անցնում կլինիկաներում, 232-ը՝ քովիդ-հյուրանոցներում, իսկ 1 627-ը՝ բուժվում է տանը: Այս պահին 356 մարդու վիճակը գնահատվում է որպես ծանր, թոքերի արհեստական օդափոխման ապարատին է միացված 106 մարդ:
Վրաստանում կորոնավիրուսով ախտահարման առաջին դեպքն արձանագրվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: Համավարկն սկսվելու սկզբից ի վեր երկրում հայտնաբերվել է ավելի քան 260 հազար դեպք, մահացել Է 3 406 մարդ, հաղորդել է Sputnik-ը: