Բաժիններ՝

Թբիլիսում սառած օտարերկրացու մարմին են գտել զբոսայգում

Սառչելուց մեռած միջին տարիքի տղամարդու են գտել Թբիլիսիի Ուզնաձե փողոցում գտնվող զբոսայգում: Formula հեռուստաալիքի տեղեկատվությամբ, տղամարդու մարմինը, որը Վրաստանի քաղաքացի չէ, գտել են նստարանին նստած: Ենթադրվում է, որ մահը կարող էր վրա հասնել սաստիկ սառչելուց: Երկրում փետրվարի 17-ից եղանակը կտրուկ վատացել է:

Շրջանների մեծ մասում, այդ թվում՝ մայրաքաղաքում, այս ձմռանն առաջին անգամ ձյուն է տեղացել: Քրեագետները տեղում աշխատում էին մի քանի ժամ: Տղամարդու մահվան հանգամանքները պարզվում են Վրաստանի ՆԳ նախարարությունում: Քրեական գործ է հարուցվել «Ինքնասպանության հասցնելու» հոդվածով, որը պատիժ է նախատեսում երկուսից մինչեւ չուրս տարի ժամկետով ազատազրկմամբ, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս