Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան մտադիր է 20 մլրդ դոլար ներդնել ներքին ռազմական արդյունաբերության մեջ

Սաուդյան Արաբիան մտադիր է առաջիկա տասնամյակի ընթացքում 20 մլրդ ԱՄՆ դոլար ներդնել ներքին ռազմական արդյունաբերության մեջ: Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտնել է երկրի Ռազմական արդյունաբերության գլխավոր մարմնի ղեկավար Ահմեդ բին Աբդուլազիզ ալ-Օհալին:

Սաուդյան Արաբիան ցանկանում է երկրի ներսում զարգացնել և արտադրել ավելի մեծ թվով զենք և ռազմական համակարգեր՝ ձգտելով մինչև 2030 թվականը ծախսել ռազմական բյուջեի 50 տոկոսը երկրի ներսում:

Ահմեդ բին Աբդուլազիզ ալ-Օհալին նաև տեղեկացրել է, որ Սաուդյան Արաբիան նախատեսում է ավելացնել ռազմական հետազոտությունների և զարգացման ծախսերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728