Բաժիններ՝

Թուրքիայի ոստիկանությունն առաջին անգամ համալրվել է «ATAK» հարվածային ուղղաթիռով

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ երկրի ոստիկանության գլխավոր վարչությունն առաջին անգամ թուրք-իտալական համատեղ արտադրության «T-129 ATAK» տեսակի հարվածային ուղղաթիռ է ստացել: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ Սոյլուն գրառում է արել Twitter-ում:

«Բարի գալուստ «ATAK», բարեկամի համար վստահություն, թշնամու համար ապտակ»,-գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ «T-129 ATAK» հարվածային ուղղաթիռն արտադրվել է Թուրքիայի ԶՈւ պատվերով՝ իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728