Ճապոնիան հայտնաբերել է կորոնավիրուսի նոր տարբերակով վարակման 90-ից ավելի դեպք
Ճապոնիայի առողջապահական մարմինները հայտնաբերել են COVID-19 կորոնավիրուսի նոր հիմնամանրէով հիվանդացության ավելի քան 90 դեպք: Այդ մասին փետրվարի 19-ին հաղորդել է Mainichi թերթը: Հայտնաբերված նոր հիմնամանրէի մասին ասվում է հաշվետվության մեջ, որը պատրաստվել է Ճապոնիայի վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի կողմից: Կարծում են, որ այդ տարբերակը եկել է արտասահմանից, բայց տարբերվում է այն հիմնամանրէներից, որոնք ավելի վաղ գրանցվել էին Մեծ Բրիտանիայում եւ Հարավային Աֆրիկայում, գրում է հրատարակությունը:
Ճապոնիայի առողջապահության նախարարության տվյալներով, COVID-19-ի համավարակի սկսվելուց ի վեր երկրում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության ավելի քան 400 հազար դեպք եւ մահվան 7 հազար 194 դեպք: Բոլոր հիվանդացածներից 151-ի մոտ հայտնաբերվել են վիրուսի հիմնամանրէներ, որոնք ավելի վաղ հայտնաբերվել էին Մեծ Բրիտանիայում, Հարավային Աֆրիկայում եւ Բրազիլիայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: