Իսրայելը երկիր մուտքի և երկրից ելքի արգելքը երկարաձգել է մինչև մարտի 6-ը
Իսրայելի կառավարությունը հաստատել է Իսրայել մուտքի եւ Իսրայելից ելքի արգելքը երկու շաբաթով՝ մինչեւ մարտի 6-ը երկարաձգելու որոշումը, արգելք, որն սկզբնապես սահմմանվել էր հունվարի 26-ից մինչեւ փետրվարի 20-ը: Այս մասին հայտնել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուի դիվանատունը։
«Հեռախոսային քվեարկության ընթացքում կառավարությունը հաստատել է Իսրայել մուտքի եւ Իսրայելից ելքի՝ ներկայումս գործող սահմանափակումների երկարաձգումը եւս 14 օրով՝ մինչեւ 2021 թվականի մարտի 6-ը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Փետրվարի 7-ին Իսրայելում սկսվել է հունվարի 8-ից սահմանված համընդանուր կարանտինի մեղմացման առաջին փուլը: Վերացվել է առանց հարգելի պատճառի 1 կիլոմետրից ավելի բնակավայրից հեռանալու արգելքը, բացվել են ազգային զբոսայգիներն ու արգելոցները, ռեստորաններին ու սրճարաններին թույլատրված է աշխատել առաքման ռեժիմով:
Փետրվարի 21-ից կսկսվի կարանտինային միջոցների մեղմացման երկրորդ փուլը, պետք է բացվեն առեւտրական կենտրոնները, շուկաները, փողոցային խանութները, թանգարանները եւ լողավազանները, ինչպես նաեւ մշակությային միջոցառումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: