Բաժիններ՝

Գերմանիայում կհայտնվի կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցերի հատուկ ներկայացուցիչ. Spiegel

Գերմանիայի կառավարությունը որոշում է ընդունել նշանակել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերով երկրի բնակիչների ապահովման հարցերի հատուկ լիազոր ներկայացուցիչ: Փետրվարի 19-ին այդ մասին հայտնել է Der Spiegel հրատարակությունը։

Դա կապված է այն բանի հետ, որ վերջին մի քանի շաբաթում, ինչպես գրում է Der Spiegel-ը, պատվաստանյութերի արտադրությունը բազմիցս ընդհատվել է, ինչի հետեւանք են դարձել պատրաստուկների մատակարարումների ուշացումները:

Նոր պաշտոնը կզբաղեցնի Քրիստոֆ Կրուպը՝ Անշարժ գույքի դաշնային գործակալության վարչության մամուլի քարտուղարը: Ամենից առաջ, նրա պարտականությունների մեջ կմտնի կապերի պահպանումը պատվաստանյութեր արտադրողների հետ եւ նրանց օգնության ցուցաբերումն արտադրական կարողությունների մեծացման գործում: Բացի դրանից, հրատարակության տվյալներով՝ հատուկ ներկայացուցիչը պետք է երաշխավորի, որ ընկերությունները ապահովված լինեն պատվաստանյութերի արտադրության համար հումքի բավականին քանակությամբ, եւ որ պատրաստուկների մատակարարումները իրականացվեն առանց ընդհատումների: Սպասվում է, որ Կրուպը աշխատանքի ձեռնամուխ կլինի արդեն մարտի 1-ին:

Նա կենթարկվի ԳԴՀ-ի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Պետեր Ալտմայերին:

Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումն սկսվել է դեկտեմբերի վերջին: Ներկայումս պատվաստում է արել բնակչության ընդհանուր թվի ավելի քան 3,5 տոկոսը: Այժմ երկրում օգտագործվում են, ամենից առաջ BioNTech – Pfizer կոնսորցիումի մշակած պատվաստանույթը, ինչպես նաեւ Moderna եւ AstraZeneca ընկերությունների պատրաստուկները: Փետրվարի 17-ին ԳԴՀ-ի առողջապահության նախարար Ենս Շպանն ընդգծել է, որ երկրում COVID-19-ի դեմ պատվաստումը մնում է կամավոր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս