Boeing ավիաընկերությունը բոլոր ավագծերին խորհուրդ է տվել դադարեցնել Boeing 777-ով թռիչքները
Boeing ավիաընկերությունը հանձնարարական է հղել բոլոր ավիագծերին դադարեցնելու Pratt & Whitney PW 4000 շարժիչներով իր 777 շարքի ինքնաթիռների թռիչքները Միացյալ Նահանգների United Airlines ընկերության համանմա ավիահանրանավի հետ տեղի ունեցած միջադեպից հետո: Փետրվարի 21-ին այդ մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։
«Boeing-ն ակտիվորեն հետեւում է United Airlines ընկերության 328-րդ չվերթի հետ կապված վերջին իրադարձություններին: ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի (NTSB) հետաքննության անցկացման ընթացքում մենք խորհուրդ տվեցինք դադարեցնել աշխատանքը Pratt & Whitney PW 4000 շարժիչներով 69 թռիչքներ կատարող եւ 59 պահպանման մեջ գտնվող 777-երով, քանի դեռ ԱՄՆ-ի Քաղաքացիականի ավիացիայի դաշնային վարչությունը չորոշի ստուգման համապապատասխան կանոնակարգը»,- ասված է Boeing-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Ընկերությունը նաեւ լիակատար հավանություն է հայտնել Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի ավիակագավորիչների որոշմանը, որոնք արդեն որոշել են դադարեցնել այդ ինքնաթիռների թռիչքները:
Փետրվարի 21-ին ԱՄՆ-ի United Airlines ավիաընկերության օդանավում, որը թռչում ղր Դենվերից (Կոլորադոյի նահանգ) Հոնոլուլու (Հավայիի նահանգ), թռիչքի ժամանակ տեղի է ունեցել շարժիչի խափանում: Ինքնաթիռն անվտանգ վերադարձել է մեկնաթռիչքի օդանավակայան, սակայն ավիահանրանավի երեսվածքի խոշոր դետալն ընկել է բնակելի շենքերի անմիջական մերձակայքում: Միջադեպից հետո United Airlines-ը հայտարարել է, որ «որպես նախազգուշական միջոց անհապաղ ժամանակավոր հիման վրա շահագործումից հետ է կանչում Pratt & Whitney PW4000 շարժիչներով 24 Boeing 777 ինքնաթիռները», հաղորդել է ՏԱՍՍ-ը: