Բաժիններ՝

Գերմանիայում սրընթաց կերպով տարածվում է կորոնավիրուսի բրիտանական հիմնամանրէն

Գերմանիայի առողջապահության նախարարության ղեկավար Ենս Շպանը զգուշության կոչ է արել COVID-ի հետ կապված սահմանափակումներն աստիճանաբար հանելու հարցում, նշելով, որ իրավիճակը դեռեւս լիակատար հսկողության ներքո է։

«Վիրուսը չի նահանջում, մենք հստակորեն տեսնում ենք դա…Մի կողմից՝ մենք նայում ենք շաբաթվա թվերին, առկա է (նոր հիվանդների թվի) անկում, պատվաստում ստացող անձանց թվի աճ: Դրա հետ մեկտեղ, Գերմանիայում առկա են հիվանդություն առաջացնող վիրուսի մուտացիաներ: Դա զգուշություն է պահանջում: Նոկդաունը հանելու պահանջը մեծ է, բայց հարկավոր է գործել զգուշությամբ, որպեսզի ձեռք բերածը տանուլ չտանք»,-ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Բեռլինում կազմակերպված մամուլի ասուլիսում: Շպանի խոսքով՝ Б117 վիրուսի բրիտանական մուտացիան հատկապես արագ տեմպերով է տարածվում Գերմանիայում: «Դրական թեստավորված յուրաքանչյուր հինգերորդն ախտահարված է այդ հիմնամանրէով»,-հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս