Թբիլիսիում զինված տղամարդը կողոպտել է Վրաստանի խոշորագույն առեւտրային բանկերից մեկի՝ Liberty Bank-ի (ավելի վաղ՝ Վրաստանի ժողովրդական բանկ) մասնաճյուղը:
Զինված տղամարդը, որ մարտի 2-ին ավելի վաղ տասնյակ մարդկանց պատանդ էր վերցրել Մանիլայի առեւտրի կենտրոնում, հանձնվել է ոստիկանությանը:
Եվրահանձնաժողովը մարտի 2-ին լրացուցիչ զեկույց է հրապարակել Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի վերաբերյալ՝ հաստատելով Եվրամիությանն անդամակցելու շուրջ այս երկրների հետ բանակցություններ սկսելու իր հանձնարարականը:
Լատվիայում մարտի 2-ին մեկնարկել են «Բյուրեղապակե նետ 2020» միջազգային զինավարժանքները՝ ՆԱՏՕ-ի շուրջ 2,5 հազար զինվորների մասնակցությամբ:
Ավելի քան 50 խաղաղ բնակիչ է զոհվել Նիգերիայի հյուսիսի Կադունա նահանգի Կերավա գյուղի վրա զինյալների հարձակման հետեւանքով:
Կորոնավիրուսի էպիկենտրոն համարվող Չինաստանի Ուհան քաղաքում փակվել է հատուկ կառուցված 16 հիվանդանոցներից մեկը՝ վերջին պացիենտին դուրս գրելուց հետո:
Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր տարածման պատճառով Գորիի զինվորական հոսպիտալը վերակազմվել Է կարանտինային գոտու:
վ
Իտալիայի մայրաքաղաքում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է հայտնաբերվել երկրի հյուսիսում դրա հարուցած հիվանդության բռնկումն սկսվելուց հետո:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար զորամասեր) զորային ստորաբաժանումներ է տեղաբաշխում երկրի այն նահանգներում, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի հարուցած հիվանդություններ:
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են հայտնաբերվել Պորտուգալիայում:
Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1501-ի, գրանցվել է մահվան 66 դեպք:
Իսլանդիայում անցած հանգստյան օրերին երեք պացիենտի մոտ հաստատվել է վարակումը նոր տիպի կորոնավիրուսով:
Անդորրայի տարածքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
Իսրայելում հաստատել են COVID-19-ով վարակման երեք նոր դեպք. ախտահարվածների թվում է մի աղջիկ, որը ծառայել է Իսրայելի պաշտպանության բանակում (ՑԱԽԱԼ), այդ պատճառով կարանտինի են տեղավորել 300-ից ավելի իսրայելացի զինվորականների, մարտի 2-ին գրում է Jerusalem Post-ը՝ վկայակոչելով առողջապահության նախարարության տվյալները։
Իրանում մարտի 2-ին մահացել է Նպատակահարմարության խորհրդի (Իրանի բարձրագույն ղեկավարությանն առընթեր խորհրդակցական մարմին) անդամ Մոհամադ Միրմոհամադին:
Բեռլինում հաստատել են նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, պացիենտը հոսպիտալացվել եւ գտնվում է կայուն վիճակում: Այդ մասին մարտի 2-ին հայտնել է Գերմանիայի մայրաքաղաքի առողջապահության գլխավոր վարչությունը։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը պլանավորում է մարտի 5-ին այց կատարել Ռուսաստան: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն մարտի 2-ին հաստատել է երկրի տարածքում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը. երկու պացիենտներն էլ հոսպիտալացվել են: Այսպիսով, այն երկրների թիվը, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակը, կազմել է 65։ Նախօրյակին վարակման առաջին դեպքերն են գրանցվել Չեխիայում եւ Դոմինիկյան Հանրապետությունում:
ԱՄՆ-ը պետք է չեղարկի Իրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները, որոնք խանգարում են երկրին պայքարելու կորոնավիրուսի դեմ: Այս կոչով մարտի 2-ին հանդես է եկել Իրանի նախագահի խորհրդական Խեսամեդդին Աշենան։
Չինաստանը կուժեղացնի երկիր բոլոր ժամանողների եւ այնտեղից բոլոր մեկնողների առողջական վիճակի մոնիթորինգը՝ նպաստելու համար ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս COVID-19 կորոնավիրուսի տարածման դադարեցմանը:
Զինված տղամարդը մոտավորապես 30 մարդու է պատանդ վերցրել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում:
ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության երկու հրթիռ է արձակել Վոնսանի նավահանգստի շրջանից, թռիչքի հեռավորությունը կազմել է մոտավորապես 240 կմ, բարձրությունը՝ մոտավորապես 35 կմ:
Ինդոնեզիայում հայտնաբերել են COVID-19 նոր կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը:
Իրաքի վարչապետի պաշտոնին նշանակված Մուհամեդ Թաուֆիք Ալաուին հրաժարվել է կառավարություն կազմելուց եւ մարտի 1-ին հետ է կանչել իր թեկնածությունը: Համապատասխան հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը։
Սաութ Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) նախկին քաղաքագլուխ Փիթ Բութեջաչը մարտի մեկին դադարեցրել է մասնակցությունը Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի առաջադրման պայքարին:
Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեն ընդունել է դեկրետ, որը երկարացնում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցների գործողության ժամկետը:
ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգի իշխանությունները մահվան երկրորդ դեպքն են գրանցել ԱՄՆ-ի տարածքում նոր կորոնավիրուսով վարակվելու պատճառով:
Իսրայելում մարտի 2-ին տեղական ժամանակով 07:00-ին (Երեւանի ժամանակով 09:00-ին) բացվել են ընտրատեղամասերը երկրորդ կրկնական եւ վերջին 11 ամսվա ընթացքում արդեն երրորդ խորհրդարանական ընտրություններում: Դրանց արդյունքներով կորոշվի 23-րդ գումարման Կնեսետի կազմը, ինչպես նեւ պետք է կազմավորվի կառավարական կոալիցիա եւ նշանակվի վարչապետ։
Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2912-ի գրանցվել է հիվանդանալու 80 հազար 26 դեպք: