Բաժիններ՝

Գերմանիայում ԵՄ-ին հորդորել են՝ օգնել Լեհաստանին՝ լուծելու միգրացիոն ճգնաժամը

Վարշավան Եվրամիության օգնության կարիքն ունի բելառուսա-լեհական սահմանին միգրանտների խնդիրը լուծելու համար: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ՆԳ նախարար Հորսթ Զեեհոֆերը:

«Մենք պետք էօգնենք Լեհաստանի կառավարությանը՝ անվտանգ դարձնել ներքին սահմանը: Իրականում դա Եվրահանձնաժողովի աշխատանքն է: Այժմ ես կոչ եմ անում նրանց՝ միջոցներ ձեռնարկել: ԵՄ-ի բոլոր պետությունները պետք է այստեղ միավորվեն»,-Զեեհոֆերն ասել է Bild հրատարակությանը տված հարցազրույցում:

Նա նաեւ հայտարարել է, որ Վարշավան համարժեք միջոցներ է ձեռնարկում ԵՄ-ի սահմանների պաշտպանության ուղղությամբ, եւ եվրոպական երկրները պետք է աջակցություն ցուցաբերեն Լեհաստանին:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Գերմանիան գնահատում Լեհաստանի իշխանությունների որոշումը, Զեեհոֆերը նշել է, որ հավանություն է տալիս լեհերի գործողություններին, քանի որ երկիրը ծառայություն էմատուցում ողջ Եվրոպային: Նա նաեւ Լեհաստանին համեմատել է Թուրքիայի հետ եւ հիշեցրել, որ նախագահ Էրդողանն ընդունել է ավելի քան 3 միլիոն փախստականների: Իր հերթին Լեհաստանի ԱԳՆ-ն կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Բելառուսի հետ սահմանին միգրանտների հետ կապված իրադրության բոլոր մասնակիցների նկատմամբ:

«Պատժամիջոցներն անհապաղ պետք է կիրառվեն ֆիզիկական եւ իրավական այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք մասնակից են այդ սարսափելի հիբրիդային գրոհին»,-ասվում է Twitter-ում գերատեսչության օգտահաշվում: ԱԳ նախարարության էջում նաեւ զետեղվել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկեւիչի հրապարակումը, որը հանդես է եկել պատժամիջոցների փաթեթի մշակման օգտին:

Ավելի վաղ նոյեմբերի 8-ին Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեում հաղորդել են, որ մեծ թվով փախստականներ Արեւելքից եւ Աֆրիկայից շարժվում են դեպի Լեհաստանի հետ Բելառուսի սահման: Երեկոյան գերատեսչությունում հայտարարել են, որ իրադրությունը մնում է չափազանց լարված. սահմանագծին լեհական արգելափակոցների առջեւ գտնվում են ավելի քան 2 հազար փախստականներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել է, որ Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել ավիափոխադրողների նկատմամբ բելառուսա-լեհական սահմանին ստեղծված միգրացիոն ճգնաժամի պատճառով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս