Ղեկավարության փոփոխություն է տեղի ունեցել The Walt Disney Company ամերիկյան խոշոր կորպորացիայում. Բոբ Չապեկը դարձել էդրա նոր գլխավոր տնօրենը, ավելի վաղ այդ պաշտոնն զբաղեցնում էր Ռոբերտ Այգերը:
Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստրը՝ Գուլնարան, սոցցանցի միջոցով հայտարարել է Շվեյցարիայում ընտանիքի հաշիվներում սառեցված 686 միլիոն դոլարից հօգուտ պետության հրաժարվելու պատրաստակամության մասին, եթե Ուզբեկստանի իշխանություններն «առանց դատի» փակեն իր քրեական գործը։
Երեկ Ազգային ժողովը կազմակերպել էր լսումներ՝ նվիրված Հայաստանի և Եվրամիության (ԵՄ) միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին։ Լսումների անհրաժեշտություն իսկապես կար, քանի որ չկա այդ համաձայնագրի իրականացման գործընթաց՝ որպես այդպիսին։ Խնդիրը տեխնիկական, բյուրոկրատական նրբությունները չեն, խնդիրը նաև այն չէ, որ ԵՄ 28 անդամներից համաձայնագիրը վավերացրել են դեռևս միայն 17-ը։ Խնդիրը շատ ավելի խորքային է և կապված է ոչ թե՝ եվրոպական, այլ՝ հայկական կողմի հետ։
Մեծ բրիտանիայի այն ընկերությունների միագումար արժեքը, որոնց արժեթղթերը վաճառվում են Լոնդոնի ֆոնդային սակարանում, վերջին երկու օրը գրեթե 100 միլիարդ ֆունտով (ավելի քան 126 միլիարդ դոլարով) նվազել է աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման եւ գլոբալ տնտեսության համար դրա սպառնալիքների ֆոնին:
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն քիչ առաջ անցկացրած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վրաստանում արձանագրվել է Կորոնավիրուսի առաջին դեպքը:
Չինաստանի իշխանություններն արդեն 100,87 մլրդ յուան (ավելի քան 14,36 մլրդ դոլար) են ծախսել այն միջոցառումների վրա, որոնք ուղղված են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին:
Իրականում չեմ տեսնում որևէ նոր բովանդակություն, այդ ամենի մասին շատ վաղուց է՝ խոսվում է, և այդ ամենը պարզապես բարի ցանկությունների ոլորտից է: Հասկանալի է, որ երեք կողմերի համար ընդունելի լուծում գոյություն չունի և չի էլ կարող լինել: Ցանկացած կարգավորում ընդունելի է լինելու կա՛մ մեկ, կա՛մ մյուս երկու կողմերի համար: Ցավոք, սա է իրականությունը: Եվ ոչ ավելին: Ուստի դեռ հիմքեր չեմ տեսնում բանակցային գործընթացի համար և չեմ տեսնում, թե այս իրավիճակում կողմերն ինչից կարող են խոսել:
Չինաստանի սահմաններից դուրս COVID-2019 կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվաքանակը փետրվարի 25-ին առաջին անգամ ավելի մեծ է եղել, քան ՉԺՀ-ի տարածքում:
Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են 24 մարդու, որոնք կասկածվում են երկրում կորոնավիրուսի վերաբերյալ կանխապես կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ:
Երկօրյա պաշտոնական այցով փետրվարի 27-ին Հայաստան կժամանի Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:
Իրանի իշխանությունները պլանավորում են կարանտինի մեջ պահել ոչ թե քաղաքները կամ ամբողջ շրջաններ, այլ միայն կորոնավիրուսի հարուցած հիվանդության ախտանշաններով առանձին մարդկանց: Այդ մասին փետրվարի 26-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հորդորել է խուճապ չտարածել կորոնավիրուսի առնչությամբ: Այս մասին Թումանյանն ասել է «Ալիք» օրաթերթին տված հարցազրույցում:
Նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել Տոկիոյից արեւելք գտնվող Տիբա քաղաքի «Մակուհարի մեսե» ցուցահանդեսային համալիրում՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ առայժմ հիմքեր չկան նոր կորոնավիրուսի բռնկումը համավարակ (պանդեմիա) հայտարարելու համար:
Աշխարհի 33 երկրում գրանցվել Է COVID-19 նոր կորոնավիրուսով վարակման 80 հազար 980 դեպք:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը զորակցություն է հայտնել կորոնավիրուսով վարակվածներին եւ բժիշկներին, որոնք զբաղվում են նրանց բուժմամբ:
Հունաստանի առողջապահության նախարարությունը փետրվարի 26-ին հաստատել երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Վարակումը հայտնաբերել են Սալոնիկում 38-ամյա կնոջ մոտ, որը ժամանել է Իտալիայից։
Հարավային Կորեայի Ազգային ժողովը (խորհրդարան) օրենք է ընդունել, որի համաձայն կառավարությունը կկարողանա նոր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներն ուժեղացնել երկրում համաճարակաբանական իրադրության վատանալու դեպքում:
Թուրքիայի սանիտարա-համաճարակաբանական ծառայությունները դաշտային հոսպիտալներ են ծավալել Իրանի հետ սահմանին՝ համաճարակաբանական տեսակետից վտանգավոր երկրներից ժամանող քաղաքացիների կարանտինի համար:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում փետրվարի 26-ին դպրոց են տարհանել ուսուցչուհու մոտ կորոնավիրուսի առկայության կասկածանքի պատճառով:
Իտալիայում կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից մահացածների թիվը հասել է 11-ի, 325 մարդու մոտ վարակ է հայտնաբերվել:
Ինդոնեզիայի Արեւմտյան Ճավայի նահանգում հեղեղումը, սողանքներն ու փոթորիկները շուրջ 10 հազար մարդու հարկադրել են լքել տները: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։
Անցած գիշերվա ընթացքում Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է հայտնաբերվել, հիվանդացածների մեկը մահացել է: Այդ մասին փետրվարի 26-ին հայտարարել է երկրի առողջապահության գլխավոր տնօրենության ղեկավար Ժերոմ Սալոմոնը։
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 139-ի, նրանցից 19-ը հոգի մահացել են:
Իրանում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-2019) վարակվածների թիվը հասել է 95-ի:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Վաշինգտոնի այն հայտարարությունից հետո, թե Թեհրանը թաքցնում է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալները, ԱՄՆ-ին խորհուրդ է տվել մտածել սեփական երկրում գրիպից «հազարավոր մահացածների» մասին։
Առնվազն 24 մարդ է զոհվել, եւս հինգը՝ տուժել այն բանից հետո, երբ ավտոբուսը գետն է ընկել Հնդկաստանի Ռաջասթանի նահանգի Բունդի տարածաշրջանում:
Ռուսաստանի նախագահի նախկին օգնական Վլադիսլավ Սուրկովը հայտնել է Կրեմլից իր հեռանալու պատճառը:
Սինգապուրցի բժիշկներն աշխարհում առաջին անգամ սկսել են օգտագործել հետազոտության շիճուկաբանական մեթոդը, որը հիմնվում է հակամարմինների ուսումնասիության վրա եւ թույլ է տալիս ավելի ստույգ որոշել նոր կորոնավիրուս ունեցողին, նույնիսկ եթե մարդու մոտ հիվանդության ախտանիշները շատ թույլ են արտահայտված կամ բնավ բացակայում են:
Հարավային Կորեայի 400 հազարից ավելի քաղաքացիներ են ստորագրել երկրի նախագահ Մուն Չժի Ինի պաշտոնազրկման պահանջով հանրագիրը՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի հարուցած հիվանդության տարածմանը վերջ դնելու նրա անկարողության հետ: