
Բելառուսի հետ սահմանին ճգնաժամն սպառնում է ԵՄ-ի անվտանգությանը. Լեհաստանի վարչապետ

Միգրացիոն ճգնաժամը լեհ-բելառուսական սահմանին սպառնում է ամբողջ Եվրամիության անվտանգությանն ու կայունությանը:
Նոյեմբերի 9-ին Twitter-ում այս կարծիքն էհայտնել Լեհաստանի կառավարության ղեկավար Մատեուշ Մորավեցկին։
«Լեհաստանի սահմանի պահպանությունը մեր ազգային շահն է: Բայց այսօր թղթախաղի են դրված ամբողջ Եվրամիության կայունությունն ու անվտանգությունը»,- գրել է նա՝սահմանին տեղի ունեցող իրադարձությունները համարելով Բելառուսի ղեկավարության «հիբրիդային գրոհ»:
«Մենք չենք ահաբեկվի եւ կպաշտպանենք խաղաղությունը Եվրոպայում ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության մեր գործընկերների հետ»,- հավաստիացրել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: