Քուվեյթի կառավարությունը հրաժարականի խնդրագիր է տվել
Քուվեյթի կառավարությունը՝ շեյխ Սաբահ Հալեդ ալ Համադ աս Սաբահի գլխավորությամբ հրաժարականի խնդրագիր է տվել երկրի Էմիր շեյխ Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահին: Նոյեմբերի 8-ին այդ մասին հաղորդել է տեղական Al Qabas թերթը։
«Կառավարության նիստն ավարտվեց մի քանի րոպե առաջ: Նախարարները որոշում ընդունեցին հրաժարականի խնդրագիր տալ երկրի ամբողջ քաղաքական ղեկավարությանը»,- մեջբերում է հրատարակությունը աղբյուրի խոսքը: Իշխանության գործադիր մարմնի որոշման պատճառների մասին չի հաղորդվում:
Մինչդեռ հրաժարականի խնդրագիրն ընդունվել է խորհրդարանի եւ նախարարների կաբինետի, այսինքն՝ այսպես կոչված երիտասարդ եւ ծեր ընտրախվի միջեւ հարաբերություններում շարունակվող ճգնաժամի ֆոնին: Դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ 50-տեղանոց Ազգային ժողովի (խորհրդարանի) կազմը նորացվել է 60 տոկոսով: Արդեն հունվարին խորհրդարանական հարցապնդմանը համապատասխան , որը պատշպանել են 30 պատգամավորներ, որոշում է ընդունվել վարչապետ Սաբահ Հալեդ ալ Համադ աս Սաբահին Ազգային ժողով կանչելու մասին, պատգամավորները նրան մեղադրել են նախարարական պաշտոնների համար ոչ որակյալ եւ մասամբ պրովոկացիոն անձանց ընտրելու մեջ:
Հունվարի 13-ին նախարարների կաբինետը հրաժարական է տվել՝ չհասցնելով աշխատել անգամ մեկ ամիս, իսկ մարտի 2-ին Էմիրի հրամանագրով կազմվել է նոր կառավարություն:
Բացի դրանից, ապրիլին 22 պատգամավորներն առաջադրել են խորհրդարանի գործող նախագահ Մարզուք Ալի ալ Ղանիմին պաշտոնից հեռացնելու հարցապնդում այն բանի հիման վրա, որ նա, նրանց խոսքով՝ խախտելէ Սահմանադրությունը՝ վարչապետին տրամադրելով անձեռնմխելիություն եւ դրանով իսկ հնարավորություն խուսափեու դատախազության պահանջով հարաքննություններց: Խորհրդարանականների հարացապնդումը մերժվել է Ազգային ժողովի անդամենրի ձայների մեծամասնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: