
Չեխիայի լիբերալ կուսակցությունները կառավարություն կազմելու համաձայնագիր են ստորագրել

Չեխիայի ընդդիմադիր լիբերալ կոալիցիայի ներկայացուչներն ստորագրել են կառավարություն կազմելու համաձայնագիր: Այդ մասին հաղորդել է Չեխիայի հեռուստատեսությունը:
Փաստաթուղթն ստորագրել են «Միասին» կուսակցական կոալիցիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչները, կոալիցիա, որի կազմի մեջ են մտնում Քաղաքացիական դեմոկրատական կուսակցությունը, քրիստոնյա դեմոկրատները եւ «Ավանդույթ: Պատասխանավտություն: Բարգավաճում – 09» կուսակցությունը, ինչպես նաեւ Ցանցահենների կուսակցության եւ «Ավագներ եւ անկախներ» կենտրոնամետ շարժման ներկայացուցիչները:
Կոալիցիոն կառավարությունը կգլխավորի Քաղաքացիական դամոկրատական կուսակցության նախագահ Պետր Ֆիալան:
Հոկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների արդյունքներով՝ Ներկայացուցիչների պալատում ընտրողների ամենամեծ թվով ձայներն ստացել է «Միասին» կոալիցիան՝ 27,79 տոկոսը: Դրա ներկայացուցիչներին բաժին է հասել խորհրդարանի ստորին պալատի 200 պատգամավորական մանդատներից 71-ը:
Վարչապետ Բաբիշի գլխավորած ԴՔԱ («Դժգոհ քաղաքացիների ակցիա») կենտրոնամետ քաղաքական շարժումն ստացել է ընտրողների 27,17 տոկոսի պաշտպանությունը, բայց այնուամենայնիվ ստացել է 72 խորհրդարանական աթոռ:
«Ավագներ եւ անկախներ» կենտրոնամետ շարժման հետ ձախ լիբերալ Ցանցահենների կուսակցության կոալիցիան հավաքել է ընտրողների ձայերի 15,62 տոկոսը եւ ստացել 37 պատգամավորական մանդատ: Խրհրդարանի ստորին պալատի կազմ է անցել նաեւ եվրասկեպտիկների հայացքներն արտահայտող «Ազատություն եւ ուղղակի ժողովրդավարություն» աջ կենտրոնամետ կուսակցությունը. այն ստացել է ձայների 9,56 տոկոսը եւ 20 պատգամավորական տեղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: