Կողքիդ կանգնած որոշ կոլխոզնիկներին ասա` ոտի տակ չընկնեն. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հակադարձել է ՔՊ-ից իր հասցեին հնչող տարատեսակ մեկնաբանություններին՝ արձանագրմամբ.

«Պարզվում է` Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն իր հետ կապված իրավունքներն ամբողջությամբ հանձնել է ՔՊ-ին, իսկ Արցախ հանձնողներն ու Մայր Աթոռի դեմ գրոհողները դերաբաշխում են արել` ով ցեխաջուրը մտնի կամ փչակից դուրս գա ու ինքնադրսևորվի:

Էլի եմ կրկնում՝ եթե Արգիշտն իր մոտեցումները ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի մասին դեմ-դիմաց ասեր, կանեի այնպես ինչպես ավելի վաղ հնչեցրել եմ, ինչն ի դեպ նախկինում երբեք չի արել:

Արգիշտ, ի տարբերություն քեզ, ես ուղիղ եմ ասում: Հասկանում եմ, երես չունես, բայց այս ընտրությունն ու դրանում քո նոր բառապաշարը, անցածդ ճանապարհը ջնջելն ու սրբագրելը, քեզ պարզ ընտրության առաջ են կանգնեցրել:

Իսկ «նոր ընկերներդ» քեզ արջի ծառայություն են մատուցում` «զոհաբերում» ստամոքսային շահերին, իսկ ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով:

Իսկ կողքիդ կանգնած որոշ կոլխոզնիկներին ասա` ոտի տակ չընկնեն, ամեն մեկն իր արածի ու չարածի համար պատասխանատվությունն է կրում:

ՀԳ.

Կոնկրետ դու Արգիշտ, գիտես այս ամենի պատճառը, իսկ եթե մինչև հիմա չգիտես կամ քեզ չհասկացողի տեղ ես դրել` դա արդեն քո խնդիրն է, որը հավերժ ուղեկցելու է քեզ»:

Տեսանյութեր

Լրահոս