Մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ նախարարն է պաշտոնաթող եղել Պերուում
Պերուի պաշտպանության նախարար Ուլտեր Էդիսոն Այալա Գոնսալեսը նոյեմբերի 8-ին հայտարարել է իր պաշտոնաթողության մասին: Դա գերատեսչության երկրորդ ղեկավարն է, որը հեռանում է իր պաշտոնից վերջին շաբաթվա ընթացքում:
«Ես իմ պաշտոնը հանձնում եմ հանրապետության նախագահի եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տնօրինությանը, շնորհակալ եմ իմ երկրից եւ կատարում եմ իմ պարտքը երկրի հանդեպ»,- գրել է նա Twitter-ում։
Ինչպես հայտնել է տեղական El Comercio թերթը, պաշտպանական գերատեսչության ղեկավարի հեռանալը տեղի է ունեցել ճնշման պատճառով մի շարք բարձրաստիճան զինվորականների գանգատներից հետո, ճնշում, որի նպատակն իբր երկրի նախագահ Պեդրո Կաստիլիոյի մերձավոր մարդանց ծառայության գծով առաջ տանելն է:
Նոյեմբերի 2-ին Պերուի ներքին գործերի նախարար Լուիս Բառանսուելան պաշտոնաթողություն է խնդրել այն բանից հետո, երբ նրան մեղադրել են արգելքի խախտմամբ երեկույթ կազմակերպելու մեջ, արգելք, որը համավարակի շրջանում սահմանվել է հենց ներքգործնախարարության կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: