
5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նիկարագուայում

5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նիկարագուայի ափերի մոտ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS): Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով 02:53-ին (Երեւանի ժամանակով 06:53-ին):
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնն ընկած է Մասաչալա բնակավայրից 76 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք:
Երկրաշարժի օջախը գտնվում է 35 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: