Բաժիններ՝

Հռոմի Լևոն XIV պապին նժույգ են նվիրել

Հռոմի Լևոն XIV պապը սպիտակ նժույգ  է ընծա ստացել:

ANSA գործակալությունը գրում է, որ Պրոտոն անունով նժույգը բերել են Լեհաստանից: Թե ով է կատարել նվիրատվությունը, չի նշվում: Դա տեղի է ունեցել ավանդական ընդհանուր ունկնդրության շրջանակներում: Հայտնի է, որ Լևոն XIV-ը բավական լավ հեծյալ է, և Կաստել Գանդոլֆոյում նրա ամառային նստավայրում մի քանի ձի կա:

Գործակալությունը նշում է, որ Պերուում միսիոներ եղած ժամանակ, որտեղ նա անցկացրել է ավելի քան 20 տարի, Լևոն XIV-ը ձիերից օգտվել է որպես փոխադրամիջոց՝ հեռավոր գյուղեր հասնելու համար:

Սուրբ Պետրոսի հրապարակում կամ Պողոս VI-ի ուկնդրությունների դահլիճում ավանդաբար չորեքշաբթի օրերին տեղի ունեցող ընդհանուր ունկնդրությունների ժամանակ քահանայապետերին հաճախ են մատուցում անսովոր մեծ չափերի ընծաներ: Այսպես, ներկայիս հովվապետի նախորդ Ֆրանցիսկոսը նվերներ է ստացել հայտնի մակնիշների ավտոմեքենաներ և մոտոցիկլետներ: Որպես կանոն, դրանք նվիրաբերվել են բարեգործության նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս