
Ահաբեկչությունները Ֆրանսիայում սովորական երևույթ են դարձել. Մարին լե Պեն

«Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լե Պենը մեկնաբանել է Կաննում ոստիկանների վրա կատարված հարձակումը. նրա խոսքով՝ ահաբեկչական հարձակումները երկրում դարձել են սովորական երեւույթ։
Ավելի վաղ հաղորդվել է, որ անհայտ անձը դանակով հարձակվել է երեք ոստիկանների վրա, որոնք նստած են եղել ավտոմեքենայում: Նա վիրավորվել է եւ գտնվում է օրհասական վիճակում: Կարգի պահապաններից մեկը նույնպես ծանր վերք է ստացել:
«Ես այն զգացողությունն ունեմ, որ նման միջադեպերը սովորական են դարձել: Հարձակման փորձերը կանոնավոր կերպով տեղի են ունենում ամբողջ երկրում: Մենք ոչինչ չենք անում դրանք կանխելու համար, այլ պարզապես հոսանքով գնում ենք: Արմատականացած տարրերի արտաքսումը բավականաչափ կանոնավոր չի կատարվում»,-հայտարարել է նա՝ հանդես գալով BFMTV հեռուստաալիքի եթերում:
ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակվողն արտասանել է Մուհամեդ մարգարեի անունը: Ոստիկանությունում չեն բացառում հարձակման ահաբեկչական դրդապատճառը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: