
Նշվել են տանձի օգտակար հատկությունները

Տանձը պարունակում է մանրաթել, մագնեզիում և ֆոլաթթու: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Կրասնոգորսկի հիվանդանոցի ընտանեկան բժիշկ Իվան Երեմենկոն։
Մասնագետի խոսքով՝ ի տարբերություն խնձորի, դրանք ավելի քիչ թթվային են և զգայուն ստամոքս ունեցող երեխաների կողմից ավելի հեշտ են յուրացվում:
Այնուամենայնիվ, բժիշկը նշել է, որ ստամոքս-աղիքային հիվանդություններ, ճարպակալում կամ շաքարախտ ունեցողների համար սննդակարգում տանձի թույլատրելի քանակը որոշվում է անհատապես։ Նա պարզաբանել է, որ ամենից հաճախ դա օրական երկու տանձից ոչ ավելի է։